Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որպեսզի չպայթեն հեղափոխություններ

Որպեսզի չպայթեն հեղափոխություններ
22.10.2014 | 12:54

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր հրավիրել էր հրաժեշտի մամուլի ասուլիս՝ փորձելով ամփոփել իր քառամյա գործունեությունը: Նա նշեց, որ ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել կազմակերպելու Ֆրանսիայի երկու նախագահների՝ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի այցերը: 2011 թ. Նիկոլա Սարկոզիի այցի ժամանակ զարգացել են հայ-ֆրանսիական գործարար կապերը, կրթական, գիտական, բուհական միջավայրերում նկատելի է հարաբերությունների առաջընթաց: Անրի Ռենոն նշեց, որ ՀՀ-ում ֆրանսիական համալսարանում բացվել է «Բանկային գործ» ֆակուլտետը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իրեն հաջողվել է իրականացնել այն ծրագրերը, որոնք ինքը համարել է առաջնահերթ:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Անրի Ռենոն նշեց, որ ՀՀ-ն շարունակում է մնալ արևելյան գործընկեր: Նա նշեց, որ ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ նշված են ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակելու միտումները: Անրի Ռենոն ասաց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի՝ չմոռանալով այն պայմանները, որոնց համար ՀՀ-ն անդամակցել է Եվրասիական միությանը:
Անրի Ռենոն հիշեցրեց, որ մոտակա օրերին Փարիզում կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Նա կարևորում է երկկողմանի վստահության մթնոլորտի ստեղծումը, որը շփման գծում կթոթափի լարվածությունը:
Նա ասաց, որ չի տիրապետում այնպիսի տեղեկության, որ Եվրամիությունը փոխել է Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասություններից է:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում հեղափոխություններին, Անրի Ռենոն պատասխանեց, որ հեղափոխությունները չեն ծրագրվում, և եթե նրանք պայթում են մի տեղ, նշանակում է` այնտեղ բարեփոխումներ չեն իրականացվում:
Անրի Ռենոն հիշեցրեց հետևյալ ասացվածքը. «Երջանիկ ժողովուրդները պատմություն չունեն»: Դեսպանը ասաց, որ հեղափոխություններից խուսափելու լավագույն ճանապարհը ճիշտ ժամանակին բարեփոխումներ իրականացնելն է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ