Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր․ «Հույսով ենք սպասում փարիզյան հանդիպմանը»

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր․ «Հույսով ենք սպասում փարիզյան հանդիպմանը»
24.10.2014 | 13:23

Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Շտայնմայերը նշել է, որ թեև ամիսներ շարունակ իրենց ուշադրությունը սևեռված է ՈՒկրաինայի վրա, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում են նույնպիսի անհանգստությամբ:
«Մենք հույսով ենք սպասում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հոկտեմբերի 27-ին նախատեսված փարիզյան հանդիպմանը և, հուսով ենք, որ այդ հանդիպումը կհալեցնի սառած դիրքորոշումները, կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը գերմանացի փորձառու դիվանագետ է, և իրենք «այս հարցում ցանկանում են տեսնել Գերմանիայի, Եվրամիության դերը»:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ