Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԽ համանախագահները Փարիզում ակնկալում են «հիմնական պահերի լուրջ քննարկումներ»

ՄԽ համանախագահները Փարիզում ակնկալում են «հիմնական պահերի լուրջ քննարկումներ»
24.10.2014 | 13:29

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայանալիք հանդիպմանը ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ՝ հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: Հաղորդագրության համաձայն՝ համանախագահները կարծում են, որ նախագահների հանդիպումները Սոչիում և ՈՒելսում կողմերի միջև «փոխգործողության ուղի» են հարթել:
«Մենք հուսով ենք, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության և թափանցիկության հասնելուն ուղղված միջոցների շուրջ: Համանախագահները պատրաստ են հնարավորինս օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Համանախագահները շեշտում են, որ իրենց կարծիքով՝ «Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որին կողմերը վստահում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»:
Միջնորդները կարծում են նաև, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի ազդի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ պայմանագրի կամ դաշինքի միանալուց: Համանախագահները հուսով են, որ վերջին շփումներից հետո կողմերը կարող են տրամադրվել խաղաղության»:
Համանախագահները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի երկու դիվերսանտների դատավարության մեկնարկը հոկտեմբերի 27-ին նշանակելու տեղեկատվությունը մեկնաբանել:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ