Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Հայաստանի նախագահը և Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
24.10.2014 | 13:32

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:
Հանդիպման ընթացքում արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցը նպատակ ունի ավելի ակտիվացնելու հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնելու բարեկամական հարաբերությունները: Նախարարը համամիտ է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների կապերն ավելի են սերտացել, և ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտների:
ՀՀ նախագահը և ԳԴՀ արտգործնախարարը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաճույքով է հիշել առաջին այցելությունը Հայաստան, որից անցել է բավական ժամանակ, և երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը փոխվել են, կապերն ամրապնդվել: Նա շեշտել է, որ Եվրոպայում ջանք չեն խնայում Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման համար, Եվրոպան մոռացության չի մատնել Արևելյան գործընկերներին: «ԱլԳ շրջանակներում լավ համագործակցություն կա, այդ թվում` Հայաստանի հետ: Կարևոր է, որ այս լավ հարաբերությունները գոյատևեն: Հայաստանի որոշումները հարգում ենք, այդ թվում` ԵԱՏՄ-ին միանալու մասին որոշումը: Հայաստանն այդ որոշումը խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Շտայնմայերը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ գերմանացի գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտների վերաբերյալ: Նալբանդյանի խոսքով` Հայաստանը կարևորում է երկկողմ համագործակցությունը Գերմանիայի հետ և ջանքեր գործադրում դրանք ավելի զարգացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ