ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն այսուհետև կվճարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն այսուհետև կվճարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը
24.10.2014 | 15:31

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվանից սկսած՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների ուսման վարձերի խնդիրն ուսումնառության ամբողջ ընթացքում լուծվելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ «Այս ծրագիրը Հայաստանում երիտասարդ ընտանիքներին աջակցության քաղաքականության շրջանակներում է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ ուսանողների կողքին է, այն ուսանողների, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սոցիալական որոշակի խնդիրներ, երկու և ավելի երեխաներ։ Ծրագիրը շարունակական է, և հիմնադրամի ցանկությունն է, որպեսզի մեր երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին որևէ խոչընդոտ չունենան»,- նշեց Կարեն Ավագյանը։
Հերմինե Անդրիկյանը սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 4-րդ կուրսում։ «Սա շատ մեծ օգնություն է։ Ճիշտ է, փաստաթղթերը տվել էինք հիմնադրամին, սակայն ինչ-որ տեղ չէինք սպասում։ Անչափ շնորհակալ ենք։ Այս ծրագիրը կարող է շահագրգռել մյուս երիտասարդներին, ովքեր ամուսնանում և կիսատ են թողնում իրենց կրթությունը»,- ասում է Հերմինե Անդրիկյանը։
Քրիստինե Տոնականյանը սովորում է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Ունի երկու երեխա։ Ամուսնության պատճառով հետաձգել էր կրթություն ստանալու գործընթացը, ինչը վերականգնել է, և նպատակ ունի ուսումը շարունակել նաև մագիստրատուրայում։ Ուսման վարձի փոխհատուցման մասին տեղեկացել է բուհի ուսանողական խորհրդից։
Այսօր փոխհատուցում ստացած ուսանող-ծնողները սովորում են Հայկական պետական մանկավարժական, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Երևանի պետական համալսարաններում, կոնսերվատորիայում։
Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։
Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ:



Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ