Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը խոստովանել է, որ օգնել է Յանուկովիչին

Պուտինը խոստովանել է, որ օգնել է Յանուկովիչին
25.10.2014 | 15:50

Ռուսաստանն օգնել է ՈՒկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ փետրվար ամսին Կիևից հեռանալու ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիի բանավիճային «Վալդայ» ակումբում հանդիպման ժամանակ: «Ես չեմ թաքցնի, մենք օգնեցինք նրան հասնել Ղրիմ, և նա Ղրիմում նույնիսկ մնաց մի քանի օր: Այդ ժամանակ Ղրիմը ՈՒկրաինայի մաս էր կազմում»,- ասել է Պուտինը: «Անկեղծ ասած, նա խնդրել էր իրեն տանել Ռուսաստան, ինչը և մենք արել ենք»,- ասել է Պուտինը: Պուտինը նաև հայտարարել է, թե Կիևը պետք է իր զորքերը դուրս բերի երկրի արևելքից՝ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ