Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում

Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում
25.10.2014 | 17:33

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այց կատարեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:
«Լինենք հոգատար» ծրագրի շրջանակներում ուսանողները Երևանից ուղևորվեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի դպրոցներ: 2 գյուղերի աշակերտների հետ անցկացվեցին դասընթացներ «առողջ ապրելակերպ», «օգտակար սննդակարգ», «անձնական հիգիենա» թեմաներով, իրականացվեցին առաջին բուժօգնության պարապմունքներ: Դասընթացների ավարտին երեխաները ստացան անձնական հիգիենայի պարագաներ /ատամի մածուկներ, խոզանակներ և այլն/:
Ծրագրի նպատակն էր աշակերտների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, կանոնավորել սննդակարգը, առաջին բուժօգնության դասընթացների շնորհիվ դարձնել պատրաստ արտակարգ իրավիճակներին:
Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույք և սպորտային պարագաներ նվիրեցին, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ և այլն:
Միջոցառման կազմակերպիչներից Կարեն Ակոպյանն իր խոսքում նշեց. «Լինելով բժիշկ՝ պատասխանատվության մեծ զգացում ունեմ նման միջոցառումների կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ հերթական այսպիսի ծրագրի նախաձեռնողները հենց բժիշկ-ուսանողներն են՝ հանձին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, որտեղ ծրագրի նպատակներն առավել արդիական են»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ