Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եվրոպայի ձայն»՝ Արևելյան գործընկերության քաղաքացիների համար

«Եվրոպայի ձայն»՝ Արևելյան գործընկերության քաղաքացիների համար
25.10.2014 | 18:36

Եվրամիությունը ցանկանում է ռուսերեն տեղեկատվական հեռուստաընկերություն հիմնել Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և ՈՒկրաինայի համար՝ հաղորդել է լեհական PAP լրատվական գործակալությունը: Նոր հեռուստաընկերությունը ստեղծվում է ժողովրդավարությանն աջակցող Եվրոպական հիմնադրամի հովանու ներքո, որի նախագահը լեհ Եժի Պոմյանովսկին է: Ծրագրի աշխատանքային անվանումն է «Եվրոպական հեռուստատեսություն Արևելյան գործընկերության երկրների համար», ոմանք կոչում են «Եվրոպայի ձայն»: Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հեռուստաընկերությանը հատկացրել է 3 միլիոն զլոտի (մեկ միլիոն դոլար): «Մեզ համար կարևոր է, որ լինի ժամանակակից հեռուստատեսություն, մատչելի և բարձր որակի: Եվրոպական երկրները տեղեկատական քաղաքականության ոլորտում ակտիվ չեն»,- պաշտոնյաներից մեկի խոսքերն է մեջբերում PAP-ը:
«Հեռուստաընկերությունը ստեղծելու հարցով խորհրդակցություններ են անցկացվում և ԵՄ երկրներում, և ԵՄ սահմաններից դուրս: Դրա անհրաժեշտությունը ակնհայտ է՝ օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվություն պետք է հասնի Արևելյան գործընկերության բնակիչներին, որ տարածաշրջանի իրավիճակի մասին տեղեկատվությունը քաղում են ռուսական լրատվամիջոցներից»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Կատաժինա Կացպերչիկը:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ