Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանին պետք է հեղափոխություն»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանին պետք է հեղափոխություն»
25.10.2014 | 18:40

Խոսքից՝ գործ: Ազատության հրապարակում իր ելույթն այս կոչով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարեց, որ ժողովրդի հետ ուզում է անկեղծանալ:
«Մենք հավաքվել ենք իբրև հայ մարդիկ, Հայաստանի քաղաքացիներ: Ով ուզում է, թող գա և միանա մեզ: Կա մի երկիր, որի անունն է Հայաստան, որը միավորում է մեզ: Ոչ միայն մենք ենք այստեղ՝ առաջնորդներ, կուսակցություններ, ինչ-ինչ տարաձայնություններ հաղթահարողներ, բայց նաև դուք եք այստեղ. ամեն մեկդ մի զենք, մի Սահմանադրական ուժ: Ով հավաքվել է, պետք է պատրաստ լինի կյանքի պայքարի, մահվան և նորից կյանքի: Դուք պատրա՞ստ եք դրան»,- հարցրեց «Ժառանգության» նախագահը, ի պատասխան ժողովուրդն աղաղակեց՝ «Այո»:
Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ: Ազատության հրապարակից դիմելով ժողովրդին՝ հայտարարեց «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով, որ օրիգինալ մտքի տիտանը Ազատության հրապարակում հավաքված մարդիկ են միայն:
«Առաջին նախագահը, շատ հարգելի… Պարոն Ծառուկյանը, նախկին ԱԳ նախարարները, պաշտոնյաները այդ մտքի տերը չեն: Հարգելի քաղաքացիներ, միայն դուք եք ասելու, թե որն է Հայաստանի վաղվա օրն ու հաղթանակը լինելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Հայաստանին պետք է հեղափոխություն: «Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, օրինական ու իրական»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանն ազատություն պահանջեց Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի ու Վոլոդյա Ավետիսյանի համար: «Մենք ունենք այս պահին քաղբանտարկյալներ, որոնց Սերժ Սարգսյանը պահել է բանտում, և ով ուզում է ձեռք բարձրացնել Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսանի, Վարդան Պետրոսյանի վրա՝ կպատժվի: Ազատություն նրանց»,- բղավեց նա: Խոսելով տարաձայնությունների մասին՝ Րաֆֆի Հովահանիսյանն ընդգծեց, որ մինչև հիմա շատ են եղել, բայց այսօր քաղաքական ուժերը կարողացել են համախմբվել ու պայքարը մինչև վերջ տանել: «Իհարկե, որոշ հարցերում համաձայն չենք, բայց մեր հաղթանակի հիմքը մեր ներքին ազատությունն է: Արտաքին հարցերի մասին մենք չպետք է խոսեինք, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց: Դա իր ազատ իրավունքն է և ես հարգում եմ նրա այդ իրավունքը: Ես ուզում եմ ասել, որ ամեն մեկն ազատ է իր հայրենիքում, սա մեր իրավունքն է»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ քաղաքական ուժերը դեմ են Հայաստան-Թուրքիա «հակապետական» արձանագրություներին, դեմ են նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
«5 տարի հետո հայ-թուրքական արձանագրությունները պետք է այդ մարդու՝ գրողի ծոցն ուղարկվեն: Դեմ ենք նաև ԵՏՄ անդամակցությանը: Սերժ Սարգսյանն իր ոչ լեգիտիմ ստորագրությամբ Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ: Սրա մեջ ոչ մեկը չպետք է խեղաթյուրի իրականությունը: Այստեղ հակառուսականություն կամ արևմտամետություն չկա: Այստեղ կա Հայաստանի իրավունքը, որը մերն է: Մենք կողմնակից ենք եղել Եվրոպական սերտաճմանը, բայց հիմա մենք դա ևս վերանայում ենք: Մենք տեսնում ենք, որ այս փուչ աշխարհում բոլորը նույն են՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ԱՄՆ-ը, որ ճանաչեց կեղծ ընտրությունները: Լիարժեք պետություն ունենալու համար մեզ պետք է միայն ինքնիշխան պետություն»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ