Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

2015 թ. նշվելու է ղազախական պետականության 550-ամյակը

2015 թ. նշվելու է ղազախական պետականության 550-ամյակը
25.10.2014 | 18:51

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ 2015-ին նշվելու է ղազախական պետականության 550-ամյակը: Նրա խոսքով, Չինգիզ խանի ժառանգներ Քերեյն ու Ժանիբեկը 1465 թ. ստեղծել են առաջին խանությունը, որից էլ սկսվել է ղազախական պետականության պատմությունը: Հնարավոր է՝ դա չի եղել պետություն ժամանակակից ընկալմամբ, սակայն նույնը կարելի է ասել այդ ժամանակների մյուս պետությունների մասին, ասել է Նազարբաևը:
Նա ասել է, որ Ղազախստանի անկախությունը բացարձակ արժեք է, որը պահպանելը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ