Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուս նացիոնալիստների հերթական պարտությունը

Ռուս նացիոնալիստների հերթական պարտությունը
28.10.2014 | 00:04

Քանի որ Հայաստանում գերազանցապես հայեր են ապրում, ապա հազիվ թե «նացիոնալիզմ», «նացիոնալիստ» բառերը մեր երկրում սուր հնչողություն ունենան: Լավագույն դեպքում կարող են լինել լավ և վատ հայ նացիոնալիստներ, որոնց գործողությունները երկրի ներսում ուղղված չեն որևէ երրորդ ուժի դեմ:
Այդ առումով բոլորովին այլ է իրավիճակը Ռուսաստանում: Ռուսական նացիոնալիզմը ընդհանուր առմամբ ուղղված է հրեաների, տարբեր ազգային փոքրամասնությունների (մասնավորապես՝ կովկասցիների), ներգաղթյալների դեմ և այլն: Ընդ որում, ռուս նացիոնալիստները քաղաքական ազդեցիկ ուժ չեն և գրեթե անընդունակ են ազդելու երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Ճիշտ է, Ղրիմի իրադարձություններին առնչված ռուսական ազգային ոգին զարթոնք ապրեց, բայց ոչ այնքան, որ բեկում մտցներ լիբերալների ու նացիոնալիստների փոխհարաբերություններում հօգուտ վերջիններիս: Այսօր էլ ամեն ինչում մեղավոր են առաջին հերթին Սիոնի զավակները, որոնք առաջատար դիրքեր ունենալով երկրի քաղաքական-տնտեսական վերնախավում, քայքայում ու թալանում են երկիրը, այլասերում ժողովրդին, որպես հինգերորդ շարասյուն ծառայում են Արևմուտքի շահերին և այլն:
Ռուսական նացիոնալիստական կազմակերպություններից շատերը ինչպես ծնունդ են առնում, որոշակի աղմուկ առաջացնելով իրենց նեղ ու հակասական գործողություններով, այնպես էլ մոռացության են մատնվում անպտուղ գործունեությամբ: Առայժմ լիբերալներին ու հրեաներին հաջողվում է չեզոքացնել ռուս նացիոնալիստական շարժումների ակտիվությունը:
Նման անհաջողությունը բացատրվում է նաև նրանով, որ ռուսներին չի հաջողվում ծնել համազգային մասշտաբով ճանաչված ազգասեր վառ լիդերներ: Այդպիսիք եթե նույնիսկ հայտնվում են, ապա ընդամենը «փայլատակում» են ու արագ խամրում:
Ահա և Ռուսաստանում արդեն տևական ժամանակ գործում է «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթի» նացիոնալիստական կազմակերպությունը: Մինչև 2009 թվականը այն գլխավորում էր ոմն Ալեքսանդր Բելով-Պոտկին: Ծայրահեղական այս շարժումը առաջնորդվում էր այն գաղափարով, որ Ռուսաստանին պետք չեն միլիոնավոր անորակ ներգաղթողները, որ Ռուսաստանը պիտի լինի միայն ռուսների համար: Բելովականները չէին թաքցնում իրենց ատելությունը հրեաների նկատմամբ, հակակրանքը՝ կովկասցիների հանդեպ: Գործում էին աղմկահարույց մեթոդներով, այլատյացության ցինիկ կարգախոսներով: Ռուսաստանի որ վայրում էլ բռնկեին ազգամիջյան բախումներ կամ անկարգություններ, Բելովն այնտեղ էր ու բնավ էլ ոչ հաշտարարի դերում: Ազգամիջյան երկպառակություն հրահրող իր գործողությունների համար նա բազմիցս ենթարկվել է զանազան պատասխանատվության: Ներկայումս ղեկավարում է նույնքան նացիոնալիստական «Ռուսներ» շարժումը: Ասում են, որ Բելովը եղել է նաև Հայաստանում, իբր ադրբեջանցիների դեմ կռվելու նպատակով, սակայն ինձ հայտնի չեն նրա այցի արդյունքները:
Հազիվ թե երկրորդական է նույնիսկ այն իրողությունը, որ այս «ռուս նացիոնալիստն» իր արտաքինով անգամ բոլորովին էլ չի հիշեցնում ռուսի. ավելի շատ նման է միջինասիացու կամ թաթարի: Ավելին, նրա հակառակորդները հավաստում են, որ նա հրեա է, «Պոտկին» ազգանունը հրեական է և այլն: Սակայն չխորանանք այս ծագումնաբանության մեջ:
Ընդունված է, որ ամեն մի նացիոնալիստ, ու առավել ևս երբ նա հավակնում է ազգային լիդերի դերին երկրի քաղաքական-հասարակական կյանքում, պիտի հիանալի իմանա իր ժողովրդի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, բնավորությունը և այլն: Իսկ Պոտկինը հայտարարում է, թե ցանկացած մարդ, որ ուսումնասիրում է ռուսական պատմությունը, միանշանակ իրեն համարում է ռուս նացիոնալիստ: Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկը՝ ծՁԹ-ն, ունի «Չարախոսության դպրոց» անվանումով հաղորդաշար, որտեղ երկու հիրավի բանիմաց հաղորդավարուհիները՝ Տատյանա Տոլստայան և Ավդոտյա Սմիռնովան, բառացիորեն պեղում-վերծանում են իրենց հյուրի ինտելեկտուալ կարողությունները տարբեր թեմաների շուրջ: Ահա և չարաբաստիկ մի օր նրանց հյուրընկալվել էր Բելով-Պոտկինը: Եվ այս անձը, պատկերավոր ասած, փայլեց իր կատարյալ անգրագիտությամբ: Սա չէր կարողանում պատասխանել ռուս ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ և ոչ մի հարցի, դատողությունները պրիմիտիվ էին, անմակարդակ: Բանը հասավ նրան, որ հաղորդավարուհիներից մեկը, անմնացորդ հուսահատվելով իր դիմացինի մտահորիզոնի ողորմելիությունից, որպես յուրօրինակ ինտելեկտուալ մահավճիռ ատրճանակի պես նրան ուղղեց իր բութ մատը ցուցամատի ու միջնամատի արանքից՝ և դու՛, տգետ ու անգրագետ ոչնչությունդ, հանդես ես գալիս որպես ռուս ժողովրդի ազգային շահերի պաշտպա՞ն:
Եվ սա էլ դեռ ոչինչ: Սեպտեմբերին համայն Ռուսիո լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկրի իրավապահ մարմինները մեծն ազգասերին քրեական մեղադրանք են ներկայացրել բանկերից մեկի միջոցով… հինգ միլիարդ ռուբլի լվանալու թե յուրացնելու համար: Գործի հետաքննությունը դեռ առջևում է, սակայն պարզ է, թե ինչ արժեն այս մարդու «վեհ» գաղափարները, նրա ռուսասիրությունը, ատելությունը օտարների նկատմամբ: Փաստ է, որ ռուսական նացիոնալիզմը այս անգամ էլ պարտություն կրեց:
Հասկանալի է, որ ոչ բոլոր ռուս նացիոնալիստ լիդերներն են անձնապաշտ արկածախնդիրներ: Սակայն եթե այսօր մարդիկ տեսնում են, թե կոնկրետ ինչի է հանգեցրել լիբերալ-հրեական գործոնի ազդեցությունը Ռուսաստանում, ապա ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ հետևանքների կհանգեցնի այն պարագան, եթե, չասենք իշխանության գլուխ գան, ապա նույնիսկ այդ իշխանությանը մոտ կանգնեն Բելով-Պոտկինի նման «ռուս նացիոնալիստները»:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ