Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այն, ինչ ժամանակին արել է Բելառուսը, պետք է իրականացնենք նաև մենք

Այն, ինչ ժամանակին արել է Բելառուսը,  պետք է իրականացնենք նաև մենք
28.10.2014 | 00:14

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ին Դիլիջանում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, կազմակերպում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ այս տարի Բիզնես ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական գործարարության զարգացմանը: Ֆորումը յուրօրինակ հարթակ է՝ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վեր հանելու Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկելու դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։
Միջոցառման ընթացքում Դիլիջանում կհավաքվեն բարձրտեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տեղական և արտերկրյա տեխնոլոգիական և այլ ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներ, պետական մարմիններ, բիզնես միավորումներ և ասոցիացիաներ, բիզնես գործակալություններ, խորհրդատվական ընկերություններ, կրթական հաստատություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպություններ։
Միջոցառման հիմնական խոսնակներից է լինելու Յիգալ Էռլիխը` Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիրն ու բարձրտեխնոլոգիական ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը։ Նա ֆորումի մասնակիցներին կներկայացնի տեխնոլոգիական ոլորտում Իսրայելի զարգացման փորձը։
Ֆորումի հիմնական բաղադրիչներն են թեմատիկ զեկույց-քննարկումները, հաջողության պատմությունների և նորագույն տեխնոլոգիական լուծումների ներկայացումները և բիզնես հանդիպումները:
Քննարկումներն ընթանալու են հետևյալ ուղղություններով՝ Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը, կրթության և աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում, տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ երկօրյա քննարկումների արդյունքում ՀՀ կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկներ հետագա անելիքների մասին։
Նշենք, որ ԻՏՁՄ-ի ռազմավարության հիմքում Հայաստանի` 2018-ին աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում ընդգրկվելն է։ Կարեն Վարդանյանի փոխանցմամբ` նպատակը բավականին իրատեսական է. «Հինգ-վեց տարի առաջ բելառուսները նույն վիճակում էին, ինչ մենք. սակայն, ինովացիոն զարգացման ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկելով՝ նրանք վերջին 5 տարում յուրաքանչյուր տարի ապահովեցին գրեթե 100-տոկոսանոց աճ։ Եվ այսօր Բելառուսը տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից աշխարհում առաջատար դիրքերում է։ ԱՄՆ-ի բոլոր խոշոր ընկերությունները Բելառուսում ունեն իրենց մասնաճյուղերը։ Այն, ինչ ժամանակին արել է այդ երկիրը, պետք է իրականացնենք նաև մենք։ Այստեղ բարդ խնդիր չկա, պարզապես նպատակադրում է անհրաժեշտ։ Իսկ ինովացիոն ֆորումի նպատակն այդ ամենը քննարկելն ու համագործակցված իրականացնելն է»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ