Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նոր ընդդիմություն կձևավորվի՝ ընդդեմ իշխանության և ոչիշխանականների

Նոր ընդդիմություն կձևավորվի՝ ընդդեմ իշխանության և ոչիշխանականների
28.10.2014 | 14:17

ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինքը գերազանցեց ինքն իրեն՝ երեք ուժերի ղեկավարների փոխհարաբերությունների բաց ցուցադրմամբ ու նրանց խիստ խոսուն ելույթներով: Հասկացողը հասկացավ ու սեփական հետևություններն արեց: Սոցցանցերում սկսվեց մի նոր, ավելի ընդգծված անհամաձայնության (ո՛չ դժգոհության) ալիք՝ առ եռյակ ու մասնավորապես ՀԱԿ: Facebook-ը կրկին երկու խմբի բաժանվեց: Խոսքը սոցկայքի օգտատերերի՝ հասարակական-քաղաքական հատվածի մասին է: Եռյակային հատվածը գլխավորապես հարձակվողների ու վիրավորողների դերում է, նրանց հետ չհամաձայնողները՝ քննադատողի: Պետք է նկատել, որ եռյակի համակիրներն ու ակտիվիստները հիմնականում ԲՀԿ-ՀԱԿ ուժերն են ներկայացնում, «Ժառանգության» կողմնակիցներն ավելի պասիվ են: Ինչ վերաբերում է քննադատողներին, նրանք պոտենցիալ ընդդիմադիրներն են գործող իշխանությանը և արդեն ու այլևս ՀԱԿ-ի նախկին համակիրները: Սկսվել են ընկերների ցուցակների զտումները, փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները:

Սոցկայքում այսօր առկա է և երրորդ խումբը՝ իշխանամետներից կազմված, ովքեր լուռ հետևում են զարգացումներին: Կարելի է ենթադրել, որ հասարակությունը քաղաքական դաշտում նույնպես կարող է բաժանվել երեք խմբի: Այն կարող է վերածվել երեք քաղաքականապես ակտիվ «բանակների»՝ իշխանամետների, ոչիշխանամետների և ընդդիմադիրների, ովքեր դեմ են իշխանությանն ու ոչիշխանականներին միասին վերցրած: Կարող է ձևավորվել մի նոր ընդդիմություն՝ կազմված բացառապես եվրոպական ժողովրդավարության սկզբունքների համակիրներից, բավականին բարձր ինտելեկտուալներից, ում համար սեփական կարծիքի բարձրաձայնումն ավելի կարևոր է, քան քաղաքական որևէ առաջնորդի որոշումներին անքննելիորեն հետևելը: Նման ուժի ձևավորումը շատ բան կարող է փոխել երկրի ներքին կյանքում: Միայն թե այս ուժը ձևավորող յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ձերբազատված լինել մեր քաղաքական դաշտին հատուկ մի շարք հիվանդություններից և առաջին հերթին՝ լիդերության մարմաջից: Իրականում հայաստանյան հասարակությունը կարիք ունի նոր, առաջադեմ, լիբերալ մտածողների, որոնց աշխարհայացքը ձևավորվել է անկախ որևէ քաղաքական ուժի գաղափարախոսությունից և հեռու է որևէ կուսակցության ազդեցությունից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 9327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ