Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայերը պետք է ապրեն դառը ճշմարտության հետ՝ բարձր չէ ՀՀ-ի աշխարհաքաղաքական կշիռը ՌԴ-ի համար

Հայերը պետք է ապրեն դառը ճշմարտության հետ՝ բարձր չէ ՀՀ-ի աշխարհաքաղաքական կշիռը ՌԴ-ի համար
29.10.2014 | 13:19

«Դառը ճշմարտություն է, որի հետ ավելի լավ է ապրել. բարձր չէ Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը Ռուսաստանի համար»,- Հայաստանի քաղաքագետների միության վարչության ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում անցկացված միջազգային ինտերնետ-կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր «Հայաստանը կատարեց գեոռազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և Կովկասյան տարածաշրջանի համար» թեմային՝ ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
Նա նախ ներկայացրեց Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ապագայի վերաբերյալ իր տեսլականը՝ փորձելով հերքել Արևմուտքում շրջանառվող տեսակետները, թե Ռուսաստանն այդ նախագծերը զարգացնելով՝ փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը: Նրա համոզմամբ՝ դա հիմարություն է, քանի որ Ռուսաստանը չունի նման նպատակ և կարողություն:
«Որքան էլ ցանկանա՝ Ռուսաստանը չի կարող վերականգնել ԽՍՀՄ-ն ու ռուսական կայսրությունը, առաջին հերթին՝ չկա այդպիսի ցանկություն, և երկրորդ՝ դա պետք էլ չէ»,- ասաց Միհրանյանը՝ հավելելով, որ պարզապես մենք սովոր ենք ապրել իմպերիաների կազմում, քանի որ այդպես ավելի շահավետ է և հարմար: Նա բարձր գնահատեց ՀՀ իշխանությունների որոշումը՝ միանալ Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, քանի որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը:
Եթե Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը Ռուսաստանի համար այդքան բարձր է, ինչո՞ւ Հայաստանը չստացավ հնարավորություն իրավահավասար ղեկավարելու ԵԱՏՄ կառույցները, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամները` Եվրասիական հանձնաժողովում Հայաստանը ներկայացված է երեք անդամով, սակայն մեկ քվեի իրավունքով հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է. «Կարծում եմ, որ ես կասեմ դառը ճշմարտությունը, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել իլյուզիաների աշխարհում: Այդքան էլ բարձր չէ Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական արժեքը: Դա տխուր է գիտակցել, բայց այդպես է: Հայաստանն այնքան կշիռ ունի, որքան ունի, պետք է պատրանքներ չունենալ: Հայաստանը փոքր երկիր է, ունի որոշակի ներուժ, և բոլոր մարդիկ, որ գործ ունեն Հայաստանի հետ, իրականում հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն՝ ինչ ռեսուրսներ կան՝ մարդկային, նյութական, հանքային, շուկայական, այս ամենն ունի իր գինը: Այստեղ մարդկանց պակասում է սթափությունը սեփական տեղի ու հնարավորությունների գնահատականի հարցում: Մշտական գերագնահատումը և ավելիի սպասումը, քան կարելի է ընդհանրապես սպասել՝ սխալ է»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ