Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է

Միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է
29.10.2014 | 18:07

Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականների հյուրերն էին քուրդ հասարակական գործիչներն ու մտավորականները:

Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:
Առաջին հուշամեդալը շնորհվելու է թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիին, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում:
Հուշամեդալը ստանալու համար մեծ մտավորականը ԱԱՀ-ի հրավերով ժամանել է Հայաստան: Այցելության ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում Իսմայիլ Բեշիկչին և նրան ուղեկցող քուրդ հասարակական գործիչներն այցելեցին նաև Մայր բուհ, որտեղ հանդիպեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերի հասարակական գործունեությունից որոշ մանրամասներ ներկայացրեց, որից հետո, «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ, քուրդ իրավաբան Ռուսան Արսլանը պատմեց Իսմայիլ Բեշիկչիի կատարած գիտական աշխատանքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում վերջինիս ներդրումների մասին: «Իր կյանքի ընթացքում Իսմայիլ Բեշիկչին 38 գիրք է գրել, որից 32-ն արգելված են եղել: Այդ պատճառով մտավորականը բազմիցս է հայտնվել դատական դահլիճում, դատապարտվել 248 տարվա ազատազրկման, սակայն միայն 17 տարիներն է անցկացրել բանտերում»,- ասաց Ռուսան Արսլանը և հավելեց, որ Իսմայիլ Բեշիկչին Եվրոպայից, ԱՄՆ-ից բազմիցս մինչև 500 հազար եվրոյի հասնող մրցանակների առաջարկներ են արվել, սակայն նա մերժել է՝ պատճառաբանելով, որ գիտության մարդը մրցանակների կարիք չունի: Եվ միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է:
Իսմայիլ Բեշիկչիին մանրամասն խոսեց Մերձավոր և Կենտրոնական Ասիայում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, ցեղասպան թուրք ղեկավարների քաղաքականության և դրդապատճառների մասին՝ առանձնակի շեշտադրելով, որ բոլոր դեպքերում էլ ցեղասպանված ժողովուրդները չեն ունեցել պետություն և կանոնավոր բանակ: «Թուրք գործիչները գիտակցում էին, որ ամուր պետություն ձևավորելու համար պետք է մաքրեն տարածքներն այլ ժողովուրդներից՝ հայերից և հույներից, որոնք քրիստոնյա էին և չէին կարող ձուլվել մահմեդականներին, քրդերին, որոնք մահմեդական էին, սակայն թուրք չէին, և մի շարք այլ ազգություններ, որոնք իրենց քուրդ կամ թուրք էին համարում, սակայն մահմեդական չէին և այլն: Ի սկզբանե ծրագրավորված է եղել կոտորել հենց հայերին, քանի որ հայերը մասնատված էին և պետություն չունեին, ինչը հույների հանդեպ չէին կարող անել: Իսկ այսօր այդ նույն կոտորածներն իրականացվում են քուրդ ժողովրդի հանդեպ»,- ասաց Իսմայիլ Բեշիկչին:
Թուրք մտավորականը ընդգծեց նաև այն միտքը, որ ցեղասպանության հիմնախնդիրները, պատճառներն ու հետևանքներն ուսումնասիրելու համար նախ և առաջ բոլոր ցեղասպանությունները պետք է մեկ հարթության վրա դիտարկել, քանի որ պատմական այդ աղետալի դրվագները գրեթե միշտ ընդհանուր եզրեր են ունենում:
Մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա խոսեց ինչպես պատմական դեպքերի, այնպես էլ տարածաշրջանային ներկա հիմնախնդիրների մասին՝ շեշտելով, որ միայն փոխադարձ համաձայնության, հարգանքի և զիջողականության հիման վրա կարելի է ապահովել ապագայի կառուցումը: «Թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Հարևան ժողովուրդների խաղաղ գոյատևման գործում, անկասկած, մեծ է եկող սերնդի դերը, որին մենք միայն դրականը և լավը պետք է քարոզենք՝ մոռացության չմատնելով պատմության մութ ու փշոտ կողմերը:
Հանդիպման վերջում Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալներ շնորհեց Իսմայիլ Բեշիկչիին և Օսման Բայդեմիրին, ինչպես նաև հանձնեց «Հայերը Օսմանյան Կայսրությունում» թուրքերեն գիրքը և Հայաստանի մասին ալբոմներ:
Օսման Բայդեմիրը ԵՊՀ ռեկտորին փոխանցեց Դիարբեքիրից բերված հուշանվեր, իսկ Ռուսան Արսլանը բուհի գրադարանին նվիրեց իր հեղինակած մի քանի գիրք և հայտարարեց, որ Իսմայիլ Բեշիկչիի բոլոր գրքերը շուտով հասանելի կլինեն նաև համալսարանականներին:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ

582223960">Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում