Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մամեդյարով. «Ադրբեջանը պատրաստ է աշխատելու մեծ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»

Մամեդյարով. «Ադրբեջանը պատրաստ է աշխատելու մեծ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»
30.10.2014 | 12:14

«Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում, ընդհանուր առմամբ, դրական է համարվում: Այդպիսի հանդիպումները նպաստում են հասկանալու հակառակ կողմի տրամադրվածությունը՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու նպատակով: Փարիզյան հանդիպմանը բանակցություններն անցել են մի քանի փուլով, քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ դեռևս չի հաջողվում հասնել առաջընթացի: Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, որ` հակամարտության խաղաղ կարգավորման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել հայկական զինված ուժերի դուրսբերմանը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-apa.az-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


«Հենց այս պահանջը, որը, ի դեպ, աջակցում են և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և որը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում, կատարվի, լայն հնարավորություններ կծագեն տարածաշրջանի խաղաղության, սահմանների բացման ու հաղորդակցության և հարցերի համաձայնեցման համար՝ վստահության ամրապնդման առումով, քանի որ եթե հայկական զորքերը չլինեն մեր հողում, կվերանա դիպուկահարների անհրաժեշտությունը, զգալիորեն կնվազեն ռազմական դեպքերը: Մենք կկառուցենք խաղաղություն և կզարգացնենք տարածաշրջանը: Որպես նշանակալից արդյունք ես կնշեի Ֆրանսուա Օլանդի կոչը` ուղղված Ադրբեջանին և Հայաստանին՝ որպես հակամարտության կողմեր սկսել աշխատանքը մեծ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պատրաստ է այդ աշխատանքին»,- ասել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ