Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պան Գի Մունը դեմ է Նովոռոսիայի ընտրություններին

Պան Գի Մունը դեմ է Նովոռոսիայի ընտրություններին
30.10.2014 | 12:41

Նոյեմբերի 2-ին ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում անցկացվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է Նովոռոսիայի ընտրությունները ճանաչել, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ճանաչել ընտրությունները՝ անկախ արդյունքից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հրաժարվել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին նշանակված ընտրություններից: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաղորդել է, որ գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել Նովոռոսիայի ընտրությունների անցկացման առիթով և կոնֆլիկտի կողմերին կոչ է արել պահպանել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները: «Այդ ընտրությունները լրջորեն խախտում են Մինսկի արձանագրությունն ու հուշագիրը, որ անհապաղ ու ամբողջությամբ պետք է կատարել»,- ասել է Ստեֆան Դյուջարիկը:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ