Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Յացենյուկը հրաժարվեց Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից

Յացենյուկը հրաժարվեց Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից
30.10.2014 | 12:42

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից և հայտարարել, որ իր գլխավորած «Ժողճակատը»՝ որպես հոկտեմբերի 26-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը: UNIAN-ի փոխանցմամբ՝ Յացենյուկը ասել է, որ իրենց համաձայնագրում 36 օրինագիծ կա, որոնք պետք է ընդունել մինչև տարեվերջ, և ԵՄ-ի հետ ՈՒկրաինայի ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ կառավարության գործողությունների ծրագիրը:
«Մենք ավարտել ենք քվեների զուգահեռ հաշվարկը, «Ժողովրդական ճակատը» պետք է սկսի կոալիցիայի ու նոր կառավարության ձևավորման գործընթացը», - հայտարարել է ՈՒկրաինայի վարչապետը:
Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում քվեարկության ամփոփիչ արձանագրությունների 98,01 տոկոսի մշակման արդյունքներով՝ Յացենյուկի «Ժողճակատը» ստացել է ձայների 22,16, Պորոշենկոյի դաշինքը՝ 21,85 տոկոսը: Ակնկալվում էր, որ ամենաշատ ձայները հավաքած երկու ուժերը կոալիցիա կկազմեն: Յացենյուկը, սակայն, անհրաժեշտ է համարել կոալիցիայի ձևավորման բանակցություններին հրավիրել նոր խորհրդարանում մանդատներ ստացած նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա», «Սամոպոմիչ» և արմատական կուսակցություններին:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ