Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իլհամ Ալիև. «Որոշ դեպքերում բանաձևերը կատարվում են մի քանի օրում, մեր դեպքում 20 տարի մնացել են թղթի վրա»

Իլհամ Ալիև. «Որոշ դեպքերում բանաձևերը կատարվում են մի քանի օրում, մեր դեպքում 20 տարի մնացել են թղթի վրա»
30.10.2014 | 12:47

Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երիտասարդական քաղաքականութան հարցերով համաժողովում Բաքվում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային կազմակերպությունների որոշումների ու բանաձևերի վրա, մասնավորապես պետք է կատարվեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Նա ասել է, որ համանման բանաձևեր են ընդունել ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որ լիովին աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: «Մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում բանաձևերը կատարվում են մի քանի օրում, մեր դեպքում արդեն 20 տարի մնացել են թղթի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա կոչ է արել տքնաջան աշխատել, որ կոնֆլիկտը լուծվի միջազգային իրավունքի նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նա վստահ է, որ «Ադրբեջանի քաղաքացիները կվերադառնան Լեռնային Ղարաբաղի և մյուս օկուպացված տարածքների իրենց հայրենի հողերը»: «Մենք ունենք միջազգային հանրության ուժեղ աջակցությունը ոչ միայն այս հարցում: Լավագույն ապացույցը դարձավ Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ: Մենք երկու տարի խորհրդի անդամ էինք՝ 2012-2013-ին: Մենք ընտրվել ենք միջազգային հանրության բացարձակ մեծամասնությամբ՝ մեզ 155 երկիր ձայն է տվել: Դա մեզ համար հատկապես կարևոր է, որովհետև անկախության 20 և ավելի տարիներին Ադրբեջանը դարձել է միջազգային հանրության անդամ, այդ պատճառով մեզ հաջողվեց ստանալ 155 երկրի աջակցություն»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ