Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Amnesty International»-ը դատապարտում է Դոնեցկում զոհված անչափահասների մահվան մեղավորներին

«Amnesty International»-ը դատապարտում է Դոնեցկում զոհված անչափահասների մահվան մեղավորներին
06.11.2014 | 11:43

Դոնեցկի դպրոցական մարզադաշտում գնդակոծության հետևանքով զոհված անչափահասների մահը վկայում է այն մասին, որ կողմերը խախտում են խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է «Amnesty International» -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

«Մենք տեսել ենք, թե ինչպես են հակամարտության կողմերը խախտում իրենց իրավական պարտավորությունները խաղաղ բնակչությանը պաշտպանելու մասով: Այս ողբերգական դեպքը վերջին օրինակն է նրա, թե ինչի է հանգեցնում այդ պարտավորությունների անտեսումը»,- ասել է Կրիվոշեևը: «Amnesty International» -ը կոչ է անում անհապաղ և անաչառ հետաքննություն սկսել այդ ողբերգական դեպքի առնչությամբ: «Եթե հաստատվի, որ դա ռազմական հանցագործություն է, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», - հայտարարել է կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան, Դոնեցկի թիվ 63 դպրոցի մարզադաշտ ընկած արկերից զոհվել է երկու անչափահաս, իսկ չորսը՝ վիրավորվել: Միաժամանակ, Դոնեցկի քաղխորհրդից հաղորդել են երեք վիրավորների մասին:

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ