Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երաժշտության հանդեպ պետք է շատ ավելի զգույշ լինել, շատ ավելի ուշադիր»

«Երաժշտության հանդեպ  պետք է շատ ավելի զգույշ  լինել, շատ ավելի ուշադիր»
11.11.2014 | 12:13

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծառացած խնդիրների, նաև թատրոնի շուրջ հյուսվող ասեկոսեների մասին խոսակցությունները միառժամանակ դադարել էին:
Օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը մրցութային կարգով զբաղեցրեց Անդրանիկ Արզումանյանը: Գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին փոխարինեց Վիլեն Գալստյանը: Դադարեցին ստորագրահավաքները և վիճաբանությունն առ այն, թե ո՞վ պետք է զբաղեցնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, առհասարակ, պե՞տք է օպերային թատրոնն ունենա գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ: Անդրադառնալով վերջին նորությանը, տեղեկացնենք, որ օպերային թատրոնի ռեժիսուրական խմբի ղեկավարման պատասխանատու է նշանակվել դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: «Ի՞նչ պահանջներ ունի օպերային ռեժիսուրան». այսպիսին էր մեր առաջին հարցը:
-Օպերային ռեժիսուրան ունի բավական լուրջ տարբերություններ, որոնք հիմնականում պայմանավորված են երգչախմբի, դերակատարների առկայությամբ, երաժշտականությամբ: Երաժշտությունը չպետք է տուժի հանուն մտահղացումների, խորեոգրաֆիայի: Դրամատիկ թատրոնների համար գրված տեքստերը կարող ենք կրճատել, ինչ- որ բաներ վերափոխել, բայց երաժշտության հանդեպ պետք է շատ ավելի զգույշ լինել, շատ ավելի ուշադիր:
-Թատրոնում և կինոյում ունեցած Ձեր հարուստ փորձն ու կենսագրությունը ի՞նչ կարող են տալ օպերային թատրոնում:
-Նախ և առաջ իմ մասնագիտական իմացությունը: Ես ռեժիսոր եմ մասնագիտությամբ: Դիրիժորի, երգիչների, առհասարակ ստեղծագործական խմբի հետ բեմ հանել պատշաճ ներկայացում` սա է իմ ցանկությունը:
-Օպերային թատրոնի արտիստների, երաժշտարվեստի ներկայացուցիչների համար գուցե անհանգստության պատճառ դառնա այն, որ գլխավոր ռեժիսորը կապ չունի երաժշտական աշխարհի հետ:
-Ասեկոսեներ կան ամենուր, ցանկացած թատրոնում: Եթե ես չկարողանամ հաղթահարել այդ պատնեշը, առաջինն ինքս կընդունեմ ու կխոստովանեմ: Հայտնի ասացվածք կա` չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Ես վստահ եմ ուժերիս վրա: Կողքիս կան մարդիկ, որ անհանգստանում են, կասկածներ հայտնում, միևնույն ժամանակ կրկնակի շնորհավորում են ու քաջալերում, համոզվածություն հայտնում, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես ականջ չեմ կախում` ով ինչ ասաց: Պատասխանը կլինի աշխատանքը: Եթե ասեկոսեն մտահոգության պատճառ է, ուրեմն լավ ներկայացումը կփարատի բոլոր մտահոգությունները, իսկ եթե անձնական վերաբերմունքի արդյունք է, Աստված իրենց հետ, չեմ հետաքրքրվում, թե ով ինչ է ասել և ինչու. ես զբաղված եմ իմ գործերով:
-Պարոն Ստեփանյան, Դուք նշել էիք, որ մշակույթի նախարարին հարցեր ունեք տալու, հնարավոր է, լինեն պայմաններ, որ չընդունեք: Կարծես, դրանով էր պայմանավորված` կպաշտոնավարե՞ք օպերային թատրոնում, թե՞ ոչ:
-Սխալ է մեկնաբանվել իմ խոսքը, ես ասել եմ` կխոսեմ ստեղծագործական ծրագրերի մասին նախարարի հետ հանդիպումից հետո: Որովհետև, ի վերջո, մշակույթի նախարարությունը պետք է ֆինանսապես օժանդակի նախագծերին. ես չեմ կարող առանց հստակեցնելու ասել` հայկակա՞ն օպերա եմ բեմադրելու, թե՞ արտասահմանյան:


Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ