Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վաղուց պիտի հիշեիք դրանց մորը, հա՛յ տղամարդիկ

Վաղուց պիտի հիշեիք դրանց մորը, հա՛յ տղամարդիկ
16.11.2014 | 13:30

Երբ թշնամին պաշարում է ամրոցը, պաշարվածները բազմապատկում են իրենց ուժերն ու դիմադրությունը, որ թշնամուն չհաջողվի ամենափոքր ճեղք անգամ անել պարսպի վրա, դրա համար աշտարակներին կանգնած նետաձիգ զինվորները գիշեր ու զօր հսկում են հակառակորդի զինվորներին պարսպին մոտ չթողնելու համար: Իսկ հիմա պատկերացրե՛ք, որ դարպասներին մոտենում են մարդիկ ու թաքուն ուզում են բացել սողնակը կամ քլունգներով պարսպի վրա ներսից ճեղքեր են բացում, որ հակառակորդի զինվորները ներս սողոսկեն, որովհետև պարսպից այն կողմ նրանց քաղցր բլիթ են ցույց տվել կամ դիպուկ ներս են գցել: Ժամանակները փոխվել են, բերդապարիսպներ չկան, բոլոր դռները բաց են, բլիթն էլ ոչ թե պարսպի այն կողմից են ցույց տալիս կամ դիպուկ ներս գցում, այլ անմիջական հանդիպումով՝ բարեգործությամբ ու զանազան դրամաշնորհներով ՝ «եվրոպական բարձր գաղափարներով»՝ մարդու հիմնական ազատություն, մարդու իրավունքներ, փաթեթավորված, շլացնում են պաշարվածներին:
Բոլոր ժամանակներում, երբ թշնամին հարձակվել է որևէ պետության սահմանների վրա, արդարացված է եղել այդ պետության մի քանի անգամ հզոր հակահարձակումը, և եթե հայտնաբերվել են դավաճաններ, նրանց կախել են բերդի պարիսպներից՝ ի ցույց թշնամիների, որ նրանք իմանան, որ իրենց երկրում դավաճանները կյանք չունեն, և ի սարսափ յուրայինների, որպեսզի իմանա յուրաքանչյուրը՝ հայրենիքի դավաճանին ներում չկա:
Հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն սահմանների պաշտպանությունն է, այլև ազգի անխաթար հոգեկերտվածքի, ավանդույթների, ընտանեկան սրբությունների պահպանությունը և այդ գործում` տղամարդու և կնոջ աստվածային բնույթի սրբագործումը:
Այս ամենն ասվեց որպես պարզ ճշմարտության վավերացում: Սակայն այլ է այսօր աշխարհում իրավիճակը, և հաճախ գլխիվայր են ներկայացվում համամարդկային, ասել է՝ աստվածային օրենքները:
2009 թ. ՀՀ-ն վավերացրեց միասեռականների իրավունքների պաշտպանության համաձայնագիրը: Ավելի մեծ անպատվություն հայ տղամարդու համար հնարավոր չէր օրինականացնել, բայց քանի որ վերջին տարիներին անընդհատ թմբկահարում էին մարդու իրավունքների գերակայության մասին, իսկ մեզ հայտնի է, որ բոլոր դարերում հասարակ մահկանացու մարդը զրկված է եղել աստվածապարգև իր իրավունքներից (սովետի իրավազուրկ սերունդներին առավել գայթակղիչ էին այդ «մարդու իրավունքները»), այդ պատճառով շատերը այդ պարգևը անվերապահորեն ընդունեցին: Եվ այսպես, հայ տղամարդը նույնպես հայտնվեց այդ թակարդում:
Շրջանառության մեջ դրվեց « սեռական փոքրամասնություն» հասկացությունը, լրագրողներին դրամաշնորհներ տալով՝ հանձնարարվեց մարդու իրավունքների սահմանում լուսաբանել նրանց իրավունքների անժխտելիությունը:
ՈՒշադրություն դարձրեք, այդ դրամաշնորհները նույն այն քաղցր բլիթներն են, որ վաղնջական ժամանակներում թշնամին պարսպի այն կողմից դիպուկ գցում է ներս՝ մարդկանց դարպասի սողնակը բացելու գայթակղությանը մղելու ակնկալիքով: Եվ, ինչպես բոլոր ժամանակներում, գտնվում են գայթակղվողներ: Ցավոք, այսօր Հայաստանում` ավանդական հայ ընտանիքի և տղամարդ-կին բնական հարաբերությունների երկրում, օրենքի ուժով հրահրում են միասեռականությունը՝ պղծելով պատանիներին ու մանկամարդ աղջիկներին, և նրանց՝ «մարդու իրավունքների» պաշտպանությանը լծված են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև որոշ լրագրողներ, ովքեր ակնհայտորեն քաղցր բլիթ ստացած ամրոցի բնակիչներն են:
Ի՞նչ անենք... վաղնջական ժամանակներն անցել են, և ամրոցների պարիսպներն այլևս չկան. բաց են ել ու մուտը: Սակայն եկեք չմոռանա՛նք, որ ամեն մեկս մեր տան դուռն ունենք, և տուն մտնելիս առաջին հերթին տան դուռն ենք փակում ՝ անցանկալի, անարժան ու վտանգավոր մարդկանց անսպասելի մուտքը կանխելու համար: Մեր տան բաց դուռը քացով բացում են ՝ ձեռքներին մի քարթու բլիթ, ու ավերածություններ անում մեր տանը:
Ո՞Ւր եք, հա՛յ տղամարդիկ... ձեզ հայհոյում են, անպատվում ու...
...Վաղուց պիտի դրանց բոլորի մորը հիշեիք, հա՛յ տղամարդիկ, թե չէ Եվրոպան կարծում է, թե Հայաստանում բոլոր տղամարդիկ կոմայգում կանգնողներ են:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ