Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բացառիկ ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Բացառիկ ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում
26.11.2014 | 12:29

Երևանի պատմության թանգարանում կբացվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` «Աշխարհի մայրաքաղաքները Հայոց ցեղասպանությանը և Երևանի որբանոցները» խորագրով: Երևանի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսը կգործի ամբողջ տարվա ընթացքում, այն կառանձնանա հետաքրքիր և յուրօրինակ դիզայներական մոտեցումներով, իսկ ներկայացվող լուսանկարները կցուցադրվեն առաջին անգամ:

Հայկական համայնքի խնդրանքով, բանակցություններ են վարում Գերմանիայում` «Որտե՞ղ են այս մշակույթը կրողները» խորագրով լուսանկարների ցուցահանդես կազմակերպելու շուրջ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուշագրավ միջազգային շրջիկ ցուցահանդեսային ծրագիր է կյանքի կոչվելու Հայաստանի մի շարք թանգարանների մասնակցությամբ, այդ թվում` Երևանի պատմության թանգարանի: Ցուցահանդեսը նախաձեռնել են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և շոտլանդական «Նոմադ-ցուցահանդեսներ» կազմակերպությունը:
Մշակութային նման միջոցառումները, զրուցակցիս կարծիքով, աշխարհի ժողովուրդների ուշադրությունը կբևեռեն հայ ժողովրդի մշակույթին, պատմությանը՝ ենթատեքստում ունենալով Հայոց ցեղասպանությունը:
Հավելենք, որ Երևանի պատմության թանգարանում պահպանվող ցեղասպանությանն առնչվող նյութերից ուշագրավ են եզակի լուսանկարները և 100-ից ավելի թանգարանային առարկաները: Ընդհանուր առմամբ, թանգարանի հավաքածուն գերազանցում է 94 հազարը, որոնցից ամենահինը 80 հազար տարվա պատմություն ունի: Խոսքը վերաբերում է երևանյան քարայրից հայտնաբերված քարե հատիչին: Թանգարանը պարբերաբար համալրվում է նոր ցուցանմուշներով: Արմինե Սարգսյանը հավելեց, որ թանգարանի այցելուների թվում շատ են երևանցիները, զբոսաշրջիկները, ինչպես նաև թանգարան այցելում են ՀՀ մարզերից: Թանգարանի կայքէջը մեծ մասսայականություն ունի. գրանցվում են հազարավոր այցելություններ աշխարհի տարբեր երկրներից:
Երևանի պատմության թանգարանում տարվա ընթացքում առնվազն 10 թեմատիկ ցուցահանդես է կազմակերպվում` առանձին անհատների, ինչպես նաև մշակութային կազմակերպությունների հետ համատեղ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ