Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում»

«Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում»
05.12.2014 | 00:06

Ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի հայտնի պոեմի վերնագիրը ռուսաստանյան լրատվամիջոցներում հոլովվեց «Ֆորբս» ամսագրի կողմից Ռուսաստանի 200 մեծահարուստների 2014 թվականի ցուցակի հրապարակման կապակցությամբ: Բանն այն է, որ այս անգամ այդ ցուցակը մեկնաբանվեց հաստաքսակների ազգային ծագման տեսանկյունից, ինչը հազվադեպ է լինում:
Իհարկե, կարող ենք հպարտանալ, որ այս ցուցակում մենք 7 հայրենակից ունենք, որոնց միագումար հարստությունը, ի դեպ, բազմապատիկ գերազանցում է… Հայաստանի պետական բյուջեն: Յոթնյակի ներկայացուցիչները բիզնես ունեն նաև իրենց հայրենիքում:
Ցուցակում առանձնացված են էթնիկական երեք խմբեր.
1. Մեծ եռյակը՝ ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ:
2. Միջին կազմ՝ թաթարներ, հայեր, լեռնական հրեաներ (горские евреи), ադրբեջանցիներ, ինգուշներ, չեչեններ, օսեր, ուզբեկներ:
3. Մեկական ներկայացուցիչներ՝ ավար, արաբ, բելառուս, հույն, վրացի, կաբարդինցի, ղազախ, քուրդ, լեզգի, լիտվացի, մոլդովացի:
Ռուսաստանցի մեծահարուստների ընդհանուր կապիտալը կազմում է 481,15 միլիարդ դոլար:

Համեմատության համար՝ 2014 թվականին դաշնային բյուջեի եկամուտը կազմել է 339 միլիարդ դոլար: Ցուցակում ամեն ինչ չէ, որ միանշանակ է, սակայն նշյալ մեծահարուստները իրականում, անկասկած, վերահսկում են շատ ավելի մեծ հարստություններ։
Հատուկ ընդգծվում է, որ բազմազգ երկրում տարբեր էթնիկական խմբեր, օգտագործելով կորպորատիվ համերաշխությունը, կարողացան ճիշտ կողմնորոշվել կապիտալիզմի ձևավորման գործընթացում և ակտիվորեն ներգրավվեցին սկզբունքորեն նոր տիպի տնտեսական ու քաղաքական կյանքում: Այս ասպարեզում էլ, անշուշտ, առաջատարը նույն հրեաներն են, որոնց մեջ էթնիկական համերաշխության գործոնը աշխարհասփռվածության բերումով ձևավորվել է հազարամյակների ընթացքում: Սա եզակի ֆենոմեն է:
Հետաքրքրական է, որ նման «ազգաբացահայտիչ» հրապարակումների դեմ ընդվզում են միայն հրեաները և, առաջին հերթին, հենց մեծահարուստները, աչքի առաջ ունենալով ռուսների գրեթե բնածին հրեատյացությունը: Ռուսաստանի մնացյալ ազգային փոքրամասնությունների մեջ, հրապարակային չլինելու առումով, բարդույթներ չեն առաջանում: Պատկերացրեք, ռուս մարդը ծանոթանում է ցուցակին ու ինքն իրեն հարց տալիս՝ այդ ինչու հրեաները, որոնք կազմում են երկրի բնակչության 0,11 տոկոսը, իրենց միագումար հարստությամբ՝ 122,3 միլիարդ դոլար, զիջում են միայն իրենց՝ ռուսներին, համապատասխանաբար՝ 80,90 և 165,0, իսկ ազգաքանակի տոկոսային հարաբերությամբ անհամեմատ գերազանցում են, դառնալով բացարձակ լիդեր: Միջին ցուցանիշն էլ ռուսների օգտին չէ՝ 1,9 և 2,9:
Հրեական ծագման հետ կապված մի քանի նկատառում, որ կարող են ուսանելի լինել մեզ համար: Հայտնի է, որ «դասական» հրեա է համարվում նա, ում մայրն է պատկանում այդ ազգային հանրությանը (հայրը կարող է լինել ով ասես): Սակայն իրեն կարող է հրեա համարել նաև նա, ում հայրը միայն հրեական ծագում ունի (օրինակ՝ Միխայիլ Խոդորկովսկին): Ցուցակում այդպիսիք էլ կան: Բացի այդ, այս ցեղի մեջ կան զանազան աղանդավորական խավեր, որոնք նույնիսկ անհամակիր են միմյանց նկատմամբ, սակայն բոլոր դեպքերում նրանք կազմում են, այսպես կոչված, համաշխարհային հրեական կապիտալի բաղկացուցիչ մասը: Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատառումով, երևի դուք էլ նկատած կլինեք, հիշյալ ցուցակում էլ առանձնացված են «սոսկ» հրեաները և լեռնական հրեաները:
Կա նաև մի հանգամանք, որն անմիջականորեն կապ չունի անձի հրեական ծագման հետ, բայց որը շահեկանորեն գործում է հօգուտ հրեական ցեղի: Մեծ արդյունավետությամբ հրեաները կարողանում են կենսագործունեության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բիզնեսում, առաջ մղել այլազգի հեռանկարային մարդկանց, որոնց կինն է հրեա: Այլազգի մեծահարուստների մեջ քիչ չեն նաև այդպիսիները: Մոսկվաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովի կինը, օրինակ, հրեա է:
Պատահակա՞ն էր, որ Ռուսաստանում հրեաները իրենց երջանիկ էին զգում հատկապես Բորիս Ելցինի օրոք։ Սովորենք հրեաներից:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ