Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սարդարապատում բացվեց հակառակորդի գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքար

Սարդարապատում բացվեց հակառակորդի գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքար
09.12.2014 | 16:21

Դեկտեմբերի 9-ը 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 20 տարեկան։

Մերօրյա հերոսի տարեդարձի օրը նրա ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, բացվեց Արարատ Խանոյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։
Նախաձեռնությունը «Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Կյանք՝ հանուն կյանքի» ծրագիրը։ Ծրագրի համակարգող Հովհաննես Հովհակյանը տեղեկացրեց, որ 2014թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված տղաներից երեքն Արմավիրի մարզից էին՝ Արարատ Խանոյան (Սարդարապատ), Սարգիս Մովսիսյան (Մայիսյան), Գոռ Գրիգորյան (Ջանֆիդա)։ Ծրագրի շրջանակներում Սարգիս Մովսիսյանի և Գոռ Գրիգորյանի ծննդավայրերում նույնպես կտեղադրվեն նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարեր։ Նա նաև նշեց, որ իրենց նպատակն է զոհված տղաների հիշատակը միշտ վառ պահել, որպեսզի յուրաքանչյուր ապագա զինվոր նույն նվիրումով և պատասխանատվությամբ վերաբերվի հայրենիքի պաշտպանությանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոնի՝ մերօրյա հերոսների հիշատակի հավերժացմանն ուղղված ծրագիրն այն եզակի նախաձեռնություններից էր, որ միաձայն համաձայնություն ստացավ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի մրցութային հանձնաժողովի կողմից։ «Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված բոլոր զինվորներին։ Ես հպարտ եմ, որ ունենք նման նվիրյալ երիտասարդներ։ Արարատ Խանոյանը հայ զինվորի առաքելությունը պատվով է կատարել։ Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս պահին»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը։
Արարատ Խանոյանի հայրը՝ Վաչիկ Խանոյանը, ասում է, որ խիզախությունը, հայրենասիրությունը նրա մեջ մանկությունից է եղել. «Միշտ ասում էր՝ ես պետք է ծառայեմ մեր հայրենիքին։ Ճիշտ է, վիշտը ծանր է, բայց Արարատն ու Ազատ Ասոյանը (նա էլ իմ տղան է, զոհվեց իմ որդու հետ) մեր հպարտությունն են, որ թույլ չեն տվել թշնամուն ոտք դնել մեր հողին»։
Արարատի մայրը՝ տիկին Անահիտը, պատմում է, որ որդու հետ հեռախոսով զրուցել է դիրքեր բարձրանալուց անմիջապես առաջ. «Ասաց, մամ ջան, չմտածես՝ հետ եմ գալու։ Ռուսաստանում ապրելիս մեզ ստիպում էր վերադառնալ Հայաստան։ Զորացրվելուց հետո մտադրություն ուներ դառնալ ավտոմեխանիկ ու շարունակել հոր գործը։ Միշտ ասում էր՝ ծառայում եմ ծնողներիս ու հայրենիքիս»։
Հուշաքարի բացմանը Սարդարապատ էին եկել նաև Արարատի ծառայակից ընկերները։ Սամվել Հակոբյանը նշեց, որ Արարատի հետ բարդ ճանապարհ են անցել։ «Շատ դժվարություններ ենք տեսել իրար հետ, շատ լավ մարդ էր։ Ցավալի էր նրա կորուստը։ Ինձնից մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, մեզ՝ նորեկներիս, միշտ բացատրում էր՝ ինչ պետք է անել, ոնց պահել մարտական հերթապահություններում։ Մինչ օրս էլ դժվարությամբ ենք հավատում, որ մեր ընկերները՝ Արարատ Խանոյանն ու Ազատ Ասոյանը, չկան»։
Հուշաքարի բացման արարողությունից հետո համայնքի դպրոցում սարդարապատցիները դիտեցին Արարատ Խանոյանի մասին պատմող ֆիլմը։
Սարդարապատցիները նշում էին, որ այսօր իրենց համայնքից 70 զինծառայող կա զինված ուժերում, և նրանցից յուրաքանչյուրը մի Արարատ է։

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ