Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրով` ԱՆՈՍ-ի ծննդյան 20-ամյակին

Սիրով` ԱՆՈՍ-ի  ծննդյան 20-ամյակին
12.12.2014 | 11:20

Սարի վրա հենված ժայռի ծայրին թռած ծաղիկը շատ էր գերող և գեղեցիկ: Եվ նայողին թվում է, թե հեշտ է, դյուրին այն պոկելը: Երբ մեկնում ես ձեռքդ նրան, ցուցամատդ է միայն հասնում, շոշափում ես քո այդ մատով հոտը նրա: Թվում է քեզ, եթե ձգվես մի փոքր էլ, և ծաղիկը քոնը կլինի: Սակայն մի պահ, և ուղեղդ ասում է քեզ` եթե ձգվես մի փոքր էլ, անդունդը քեզ շատ մեծ սիրով իր գիրկը կառնի: Սարի վրա հենված ժայռի ծայրին թռած ծաղկին դու թո՛ղ հանգիստ: Թեպետ շատ է գերող, բայց իմացի՛ր, ամեն գերող հայացք չէ, որ սեր է դառնում:
Կարճ տևեց մեր հանդիպումը: Երկու ուրբաթ, մեկ կիրակի: Դեռ չէր եկել ուրբաթը նոր, պատահական մի դիպվածով ես հասկացա, թե ով ես դու: Հանդիպմանը դու ասացիր՝ շտապում եմ, մայրս տանն է, շտապում եմ: Առանց խոսքի, քեզ տվեցի քո ուզածը, կարևոր չէ հիշել չափը քո խնդրածի: Անգամ հրաժեշտի մի պաչ չտվեցի, բայց ասացի՝ պատրաստ եմ քեզ ամեն հարցում ձեռք մեկնելու, միայն թե շիտակ եղիր, մի խաբիր ինձ: Հազիվ էինք մենք հեռացել, ներքին մի ձայն հուշում էր ինձ, թե քեզ խաբեց: Ես ճշտեցի, մայրդ շատ էր հեռու, հեռու գյուղից դեռ ճանապարհ նա չէր ելել:
Զանգեցի քեզ և ասացի, դու իսկ և իսկ Ֆանտինա ես: Համարիր դու, որ քեզ համար ես էլ չկամ: Դու փորձեցիր արդարանալ, բայց քեզ ոչինչ ես չասացի, անջատեցի հեռախոսը:
Չզայրացա և ոչ էլ փոշմանեցի՝ ինչ արել եմ նրա համար: Միայն ասի, փառք քեզ, Աստված, վերջին պահին խենթ սիրողիս դու խելք տվիր: Ընդամենը երկու ուրբաթ, մեկ կիրակի, ճանաչեցի մեր օրերի քսանամյա Ֆանտինային:
Մեղք չէ սիրել, այն էլ, երբ դու մի վեհ տղամարդ ես և լավ գիտես արժեքն այդ վեհ բառի: Մեղավոր չեմ, ոչ էլ ամաչում եմ իմ տարիքից, քանզի սիրո լամպի համար վերուստ տրված ճարպայուղը Աստծո կամքով չի սպառվել իմ վեհ հոգում: Ճիշտ է, քեզ կարող են դատապարտել, անարգանքի սյունին գամել և տարիքդ աչքդ խոթել, և երբեմն էլ ասել` ապուշ բիձա, չես ամաչո՞ւմ քո տարիքից: Հպարտ դու տար, Աստծո զավակ, անարգանքի ամեն մի բառ, որ կուղղեն քեզ: Հպարտացիր և աղոթիր Աստծո համար և միշտ սիրիր Աստծո նման: Աստված սեր է, մի ամաչիր սիրո համար:
Քո հանդեպ սերը պատահական եկավ, երբ առաջին ուրբաթ օրը քո փոքրիկ սենյակում սուրճի բաժակի շուրջ սկիզբ առած պարզ ու անկեղծ զրույցի պահին ասացի քեզ՝ դու ինձնից մի վախեցիր: Անգամ եթե քեզ հետ անկողին մտնեմ, քո նուրբ մարմնով հպվես մարմնիս, հավատա դու ինձ, և երբ առավոտյան անցած կլինի գինովցած պահը, ախր դու պաշտում ես գինին, գուցե զարմանաս, որ խենթ ծերուկը քեզ չի խաթարել, և դու նույնն ես մնացել: Դու մի զարմանա, քանզի սերս քո հանդեպ հոգևոր է և ոչ մարմնական: Մարմնական սերեր անչափ եմ տեսել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ