Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հիմա էլ ազատամարտիկներին ենք «մերոնց-ձերոնց» բաժանում

Հիմա էլ ազատամարտիկներին ենք «մերոնց-ձերոնց» բաժանում
13.12.2014 | 18:41

«Մենք երբեք հակադիր խրամատներում չենք եղել, պատերազմի ծանրագույն տարիներին ու հետո նույն նվիրական խնդիրն ենք կատարել, ու թեև այսօր շատ հարցերի նկատմամբ տարբեր ըմբռնումներ, մոտեցումներ, ինչպես նաև՝ հասարակության մեջ տարբեր պահվածք ունենք, ոչ ոք չպիտի փորձի ազատամարտիկներին թշնամական ճամբարներում ներկայացնել: Եվ վատ բեմադրված դրամատիզմ հաղորդել այս միջադեպերին»: Այս խոսքերի հեղինակը մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, ու ես հավատում են նրա ասածի անկեղծությանը, ֆիդայությանը միասնական տեսնելու ձգտմանը:

Սակայն իրականությունը տխուր է, շատ ավելի տխուր, քան կարելի է պատկերացնել:
Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով նույնպես պատերազմի վետերան է, անվայելուչ հրապարակային արտահայտությամբ հանրապետության նախագահին պաշտպանել է նրան քննադատող ազատամարտիկներից: Երանոսյանն իրականում ավելի շատ վնաս է տվել Սարգսյանին ու արժանացել է ոստիկանապետի նկատողությանը:
Ընդդիմադիր ազատամարտիկներին դա չի բավարարում. նրանք այսօր հավաքվել էին Եռաբլուրում ու պահանջում էին Երանոսյանի հրաժարականը, սոցցաներում էլ ոգևորվել էին, որ ազատամարտիկ Սուսաննան Երանոսյանին «չաթլաղ» անվանել:
Ես, օրինակ, տխրում եմ: Տխրում եմ թե Երանոսյանի ասածի, թե նրան անվանարկելու համար:
Սակայն ավելի գլոբալ տխրում եմ այն բան համար, որ ազատամարտիկները՝ ճանապարհ անցած ու վաստակած էդ տղերքը, դարձել են իշխանություն-ընդդիմություն կեղտոտված հարաբերությունների պատանդը, մեկը իշխանավորի զոռբայությամբ է խոսում, մյուսը՝ ընդդիմադիրի նեղվածությամբ ու արեզրկվում է այն հաղթանակը, որ նրանք կերտել են, ստվերվում է այն միասնությունը, որ հաղթանակ է կերտել:
Ափսոսում եմ, որ իշխանակիր ազատամարտիկը անհաղորդ է իր քյասիբ զիկանկիցների դարդ ու ցավին ու նաև ցավում եմ, որ Եռաբլուրը կարող է դառնալ քաղաքական հարթակ:
Դեռ հնարավոր է կանգ առնել, տղերք: Վաղն ուշ է լինելու…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ