Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունը չունի հեղինակություն, ընդդիմությունը՝ բարոյականություն

Իշխանությունը չունի հեղինակություն, ընդդիմությունը՝ բարոյականություն
14.12.2014 | 16:38

1998-ի սկզբին, երբ Հայաստանում տեղի էին ունենում մահափորձեր, կրակոցներ, զարմանալի իրադարձություններ, շատերս չէինք կարող ենթադրել, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ «ռազբորկաների», այլ մի գործընթացի հետ, որը վերջանալու է նախագահի հրաժարականով:

Այսօրվա իրադարձությունները, գոնե արտաքուստ, շատ նման են այդ օրերի զարգացումներին; Իհարկե, խորքային առումով՝ բացակայում է այն հարցը, որը Հայաստանում իշխանափոխության ու արտաքին միջամտության առիթ կարող է հանդիսնալ: Հայ-ադրբեջանկան սահմանին կա լարվածություն, երկու երկրների դիվանագիտական «փոխհրաձգությունը» միջազգային տարբեր հարթակներում նոր որակ է ստացել, սակայն ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում կարգավորման գործընթացում ինչ-որ շրջադարձ է լինելու, որը կարող է ոչ բաերնպաստ լինել հայկական կողմի համար կամ հարվածել իշխանության դիրքերին ու հեղինակությանը:
Այնուամենայնիվ, այս օրերին ինչ-որ հարց լուծվում է, որովհետև ինչ-որ մարդկանց «փորացավը» հաստատ նախախորհրդարանի մաշված մեքենաները չեն, կամ էլ՝ ինչ-որ մեկից վրեժ լուծելն ու այլ մարդու թասիբի համար՝ փակվելը:
Սերժ Սարգսյանի նախագահությունը թևակոխում է վերջին հանգրվան. համակարգի ներսում առկա հին պայմնավորվածություններն այլևս չեն գործում, նոր ընտրական ցիկլին առաջ՝ սրվում են հարաբերություները, պայքարը՝ նոր համակրգում ավելի շահեկան դիրքեր ունենալու համար: Իշխանություններին ավանդաբար միավորում, ներիշխանական տարբեր թևերին կոնսոլիդացնում է ընդդիմությունից պարտվելու վտանգը: Այսօր նման վտանգ չկա, որովհետև հարթակային ընդդիմությունը համակարգի մի մասն է ու նրա պայքարն էլ՝ «փայի» համար է:
Հայաստանում պայքար է սկսվել, պայքար՝ «փայի» համար: Այն անողք ու անզիջում է լինելու, որովհետև իշխանությունը չունի հեղինակություն, ընդդիմությունը՝ բարոյականություն, հասարակությունը՝ արժեհամակարգ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ