Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի՞նչ գործ ունի խավարը լույսի, կամ Քրիստոսը Բելիարի հետ»

«Ի՞նչ գործ ունի խավարը լույսի,  կամ Քրիստոսը Բելիարի հետ»
16.12.2014 | 11:57

Հիմա կասեք, իսկ ե՞րբ է աշխարհը քրիստոնյա եղել, որ: Եղել է, ժամանակին այս աշխարհի հզոր պետությունները մի կողմ թողեցին հեթանոսական բարքերն ու իրենց կուռքերը՝ քրիստոնեությունն ընդունեցին որպես դավանանք: Եթե օրինակ եք ուզում, ապա ասեմ. Մեծ Հայք (առաջինը մեր ազգի անունը գրեցի, որովհետև հիրավի այդպես էլ կա, առաջինն ենք բոլոր ազգերից, որ հեթանոսությունը մերժեցինք, և Հիսուս Քրիստոսին Տեր ու Աստված ընդունեցինք), Հունաստան, Բյուզանդիա, Հռոմեական կայսրություն, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա... Մի խոսքով՝ մեր իմացած այժմյան բոլոր առաջատար երկրները՝ թե՛ Եվրոպայում, թե՛ մյուս մայր ցամաքներում: Հիմա կհարցնեք, թե ինչ փաստերի հիման վրա եմ գրում, որ աշխարհը հեթանոսանում է: Եթե աշխարհին վարդագույն ակնոցով չենք նայում, ապա սթափ հայացքով կտեսնենք, թե ինչպես են հենց այդ ազգերը մեկը մյուսի հետևից իրենց իշխանությունը Նեռին՝ այս աշխարհի իշխանին հանձնում ու Աստծո դեմ ձեռնոց են նետում, կառավարական որոշումներով թույլ տալիս միասեռական ախտով վարակվածներին «օրինական» ամուսնություններով «ընտանիքներ» կազմել, ու դեռ այդքանը քիչ է, թույլ են տալիս նման ընտանիքներին երեխաներ որդեգրել, իրենցից առավել գեհենի զավակներ դարձնել: Այս մասին, իհարկե, շատերս գիտենք, ու արդեն նորություն չեն նման «շեղումները», բայց երբ կարդացի, որ քիչ թե շատ ավանդապաշտ Ֆինլանդիան դարձավ Եվրոպայի 12-րդ երկիրը, որը ազատ սեռական հարաբերությունների ու ամուսնությունների վերաբերյալ ևս օրենք ընդունեց, հասկացա, որ ֆիննական պառլամենտը 105 կողմ, 92 դեմ ձայներով բաց թողեց սատանայական սափորի ապականող ջինը, որն առաջինն այցելեց ֆիննական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսին, ով հայտարարեց, որ Ֆինլանդիայի ազգային եկեղեցին այսուհետ իր դռները ուրախությամբ բացում է միասեռականների առջև, նրանց անարգել ամուսնացնելու համար: Եկեղեցու հոգևոր «հովիվը» նաև հավաստիացնում էր, որ դա չի խանգարելու, որ եկեղեցու հոգևոր ուսմունքները չեն խախտվելու: Հենց նման հայտարարությամբ էլ այդ «հովիվը» դավաճանեց Երկնային Հովվապետին՝ Հիսուս Քրիստոսին, քանզի Իր գառներին այդ «հովիվը» այծերի է վերածել նման ուսմունքներով: Իսկ որ Երկնային Հովվապետը, լավ ճանաչելով մեղավոր մարդկությանը, արդեն կանխատեսել էր այս ամենը, գրված է Պողոս առաքյալի ուղերձներից մեկում. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը դարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետությունների վրա, հրապուրված ստախոսների, նրանց վարդապետությունների վրա, որոնք արգելում են ամուսնանալ…» (Ա Տիմոթեոս 47.1-3): Այո, այս չար ու մոլորեցուցիչ ժամանակներում պետք է արգելեն Աստծո նախակարգված ձևով ամուսնությունը, որ տղամարդու ու կնոջ միջև է կայանում, մարդկային սերունդը շարունակելու համար, քանզի Տերը ասաց. «Աճեցեք ու բազմացեք…»: Եվ ահա «քրիստոնեական» առաջատար պետությունները մեկը մյուսի հետևից ապստամբում են Աստծո խոսքի դեմ ու ապականվածների և Նեռի հետնորդների համար «կանաչ» ճանապարհ հարթում, միաժամանակ սկսելով հալածել ճշմարիտ քրիստոնյաներին, համարելով նրանց պետական սկզբունքներին ու օրենքներին դիմակայողներ:
Եկեղեցու արքեպիսկոպոսի այդ հայտարարությունից հետո ճշմարիտ քրիստոնյաների հակադարձ քայլը չուշացավ. մի քանի օրում շուրջ վեց հազար հոգի հրաժարվեց իրենց ավանդական եկեղեցուն անդամակցելուց և հեռացավ այնտեղից: Այսպիսով, սկսվել է ֆիննական եկեղեցու պատմության մեջ դեռևս չլսված մեծ պառակտումը։ Հասկանալի է՝ այդ ճեղքը դեռ շատ է խորանալու մինչև սանդարամետի անդունդը հասնելը, քանզի լույսը խավարի հետ նույն տեղում չի լինում: Եվ այս ամենն այն երկրի եկեղեցում, որը սովետի անաստվածության տարիներին գաղտնաբար շատ բարակ թղթերի վրա տպագրված ավետարաններ էր ուղարկում մեզ՝ հոգևոր սովի մեջ դեգերող խորհրդային պետության հավատացյալներիս:
Եվրոպական արժեքների սիրահարներին այս ամենը եթե չի անհանգստացնի, կշարունակեն իրենց հայացքները դեպի Արևմուտք ուղղել և այնտեղի «սոխն ու սխտորը» փափագել, ապա նրանց Աստված թող հասկացնի այդ ամենի ախտավոր ու ապականիչ հետևանքների մասին:
Այս հրապարակումն ավարտեմ աննախադեպ մի փաստի վկայակոչմամբ, որը ևս արձանագրում է իրողությունը՝ ժամանակակից աշխարհը նահանջում է քրիստոնեական արժեքներից։ Զավեշտը տեղի է ունեցել Նյու Յորքի ազգային կաֆեդրալ տաճարներից մեկում. կառավարության ու տեղի եկեղեցական առաջնորդների թույլտվությամբ՝ մուսուլմանական ուրբաթօրյա (մուսուլմանների գլխավոր նամազի օրը, քրիստոնյաներիս համար կիրակին է, հրեաների համար՝ շաբաթը) նամազը կատարել քրիստոնեական այդ ամենամեծ տաճարում: Տեղի ունեցածը (իհարկե, թող Աստված ինձ ների համեմատության համար ու երբեք թույլ չտա նման բան) նույնն է, թե մենք թույլ տայինք, որ մուսուլմաններն իրենց նամազի համար հավաքը կատարեն Երևանի ամենամեծ եկեղեցիներից մեկում: Սրբապղծությո՞ւն է, իհարկե, քանզի իրենք էլ դա նույն բանը կհամարեին, եթե մենք նրանց մզկիթներից մեկում քրիստոնեական ժամերգություն անցկացնեինք: Ինչևէ, եղածը եղել է, իսկ թե ի՛նչ հետևանքներ կունենա այդ ամենը, արդեն պարզ է, թեկուզ և Տիրոջ հետևյալ խոսքից. «Ի՞նչ գործ ունի խավարը լույսի, կամ Քրիստոսը Բելիարի հետ»։ Ո՛չ մի, բայց քանի որ Քրիստոս Տիրոջը ուրացողների թիվը բազմապատկվում է, այն էլ մեծ արագությամբ, ապա մենք՝ Հիսուսի Աստված ու Տեր լինելն առաջինն ընդունողներս ու դավանողներս, պետք է չափազանց զգույշ լինենք ու ամեն գնով դիմակայենք Արևմուտքից հեղեղող այդ հոգևոր պղտոր ապականություններին: Մեր հայրերի Աստված ու Տեր Հիսուս Քրիստոսը թող զորացնի Իր հավատարիմ զավակներին ու Գրիգոր Լուսավորչի՝ մեր հավատի հոր բարեխոսությամբ այս բարու և չարի պատերազմում հաղթող անի։ Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ