«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նշվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակը, հայտարարվեց բուհի լավագույն ուսանողը

Նշվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակը, հայտարարվեց բուհի լավագույն ուսանողը
16.12.2014 | 12:17

Դեկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների հանդիսավոր փակման արարողութունը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց 1-ին ուսանողական ալիքի կողմից նկարահանված «20 տարի ուսանողի կողքին» ֆիլմը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին բուհի ՈՒԽ նախկին նախագահները՝ Մարկոս Շիրինյանը, Աբրամ Բախչագուլյանը, Արմեն Ալեքսանյանը, Արթուր Գյուլազյանը, Սևակ Խաչատրյանը։ Հայտարարվեց նաև տենտեսագիտական համալսարանի 2014թ. լավագույն ուսանողը, այդ պատվին արժանացավ Անի Կարապետյանը, ով որպես պարգև ստացավ ճանապարհորդության ուղեգիր դեպի Եվրոպա և պլանշետ։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բուհի ուսանողական խորհրդին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեց ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից։
Նախարարն ընդգծեց, որ տնտեսագիտական համալսարանն իր համար հարազատ բուհ է։ «Որպես տնտեսագիտական համալսարանի ուսանողության լավ բարեկամ՝ ես այստեղից տարել եմ ինձ համար ամենակարևորը, այն, որ ոչ մի տեղ չես կարող գտնել, ոչ էլ գնել գումարով, այն, որ չի գալիս քեզ պաշտոնով, մանդատով և այլն։ Այստեղ ես ձեռք եմ բերել ընկերների։ Տնտեսագիտական համալսարանն անցել և անցնում է դժվարին, բայց լավ ուղի։ Եվ ուսանողությունը նրա շարժիչ ուժերից մեկն է։ Ես չեմ պատկերացնում Հայաստանում ուսանողական շարժում առանց ուսանողական խորհրդի, որի հոբելյանն ենք այսօր նշում, բայց որի համար մեծ անելիքներ նախատեսում ենք միասին»,- նշեց Արմեն Աշոտյանը։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նկատեց, որ ստեղծվելով երկու տասնամյակ առաջ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններն անցել են ինքնադրսևորման և կայացման յուրահատուկ ճանապարհ՝ դառնալով համալսարանական իրականության բաղկացուցիչ։ «Մեր համալսարանի ուսանողական խորհուրդը պատվով է անցել կայացման առաջին երկու տասնամյակները և քայլում է կայուն զարգացման ճանապարհով»,- իր խոսքում ընդգծեց ռեկտոր Աթոյանը։
Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ իրենց կառույցը վերաճել է մի մեծ, միասնական ու յուրօրինակ ընտանիքի, ընտանիք, որում ամենատարբեր նախասիրություններ, մտածելակերպ ու աշխարհայացք ունեցող մարդիկ միավորվում են գաղափարների շուրջ։ «Այս ընտանիքում միավորվում են ավագների փորձն ու կրտսերների նոր պատկերացումներն աշխարհի մասին: Մարդիկ, ովքեր եղել են այս կառույցի ստեղծողն ու պատմության առաջին էջերը կերտողը, այսօր` 20 տարի անց, կանգնած են նոր սերնդի կողքին. այստեղ միշտ կարելի է վստահ լինել, որ դու մենակ չես»,- նշեց ՈՒԽ նախագահը՝ ավելացնելով, որ կառույցն ուսանողության կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր հարցի փորձել է տալ լուծումներ, աջակից լինել, պաշտպանել ուսանողի շահերը, ընձեռել հնարավորություն ինքնադրսևորվելու, մասնակից լինելու կրթական, հասարակական ու մշակութային բնույթի բազմաթիվ միջոցառումների, օգնել մասնագիտական նոր բացահայտումների, աճի և կայացման հարցում:
ՀՊՏՀ ՈՒԽ 20-ամյակին նվիրված երեկույթը համեմված էր հումորային, երաժշտական համարներով. ելույթ ունեցան ինչպես բուհի ուսանողները, այլնպես էլ սիրված երգիչ-երգչուհիներ։
Նշենք, որ ուսանողական կառույցի հոբելյանական միջոցառումների շարքը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՏՀ ՈՒԽ-ն։

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ