Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատգամավոր՝ «Վեր ընկի տեղդ, արա»

Պատգամավոր՝ «Վեր ընկի տեղդ, արա»
16.12.2014 | 14:01

Այսօր ԱԺ-ն վերստին «փայլել» է իր բառուբանով: Շարունակելով արտահերթ նիստում ԵԱՏՄ անդամակցությունից բխող մի շարք նախագծերի քննարկումը, այսօր ընդդիմություն-իշխանություն կռվի հերթական պատճառը մաքսային կարգավորումների մասին նախագիծն էր, որն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ խորհրդարանում ընդդիմադիրները թեժացրին մթնոլորտը:

Հիշեցնենք, որ երեկվանից արտահերթ նիստը բոյկոտած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» այսօր էլ նիստին չէին մասնակցում: Չնայած այս հանգամանքին, «Ժառանգությունից» մասնակցում էր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, թե ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձելու է մեր անկախությունը վաճառքի դնել: «Եկել եմ դեմ քվեարկելու և հայտնելու իմ կարծիքը: Արդեն ՌԴ-ի տնտեսությունը գահավիժում է, և ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու որևէ անելիք չունի: Այն, ինչ այստեղ վավերացվում է և փորձ է արվում բռնակցել ՀՀ-ն այդ միությանը, այլ բան չէ, եթե ոչ անգործություն»,-նշեց պատգամավորը: Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Էս «Ժառանգությունը» բոյկոտը դադարեցրե՞լ է»: Նիստին ներկա Ալիկ Արզումանյանն էլ կարևորեց այս փուլում բոլոր ուժերի դիրքորոշման հստակությունը: «Ես հարգում եմ ցանկացած ուժի բոյկոտի իրավունքը, բայց մենք պարտավոր ենք մնալ և կարծիք հայտնել այս բախտորոշ պայմանագրի մասին»,- փաստեց ընդդիմադիրը: Իսկ Խաչատուր Քոքոբելյանն էլ նախքան քվեարկությունն առաջարկեց հետաձգել քվեարկությունը մինչև Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները կվավերացնեն Հայաստանի անդամակցությունը:
Օրենքի քվեարկությունից հետո վերստին խոսել ուզեց Փոստանջյանը, սակայն Գալուստ Սահակյանն անջատել տվեց նրա խոսափողը՝ հայտարարելով. «Դուք արդեն պրովոկացիա եք անում»: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, «արժանացավ» Առաքել Մովսիսյանի՝ հայտնի Շմայսի հայտնի բառապաշարին. «Վեր ընկի տեղդ, արա»:
Փոստանջյանն այնքան «բարկացրեց» Գալուստ Գրիգորիչին, որ նա քննարկմանը ներկայացվող սխալ նախագիծ ընթերցեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ