Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչո՞ւ ԿԲ-ն այս օրերին ծպտուն չէր հանում

Ինչո՞ւ ԿԲ-ն այս օրերին ծպտուն չէր հանում
17.12.2014 | 17:30

Վտանգավոր լռությունից հետո այսօր ԿԲ-ի ղեկավարությունը վերջապես որոշեց խոսել: Բայց լավ կլիներ լռեր, քանի որ ավելի խճճեց իրավիճակը և մարդկանց վերստին տրամադրեց իշխանությունների դեմ: Եվ այսպես. ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա ու անհրաժեշտության դեպքում իրենք կապահովեն արտարժույթի ծավալները: «Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսավարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,- ասել է գլխավոր դրամատան ղեկավարը` վերստին փաստելով, որ իրավիճակը «սպեկուլյացիայի» արդյունք է: Սա այն հիմնական պատճառն է, որ պատկան մարմինները մշտապես նշում են այս օրերին և հորդորում խուճապի չմատնվել: Հավանաբար նրանցից ոչ մեկը վերջին շաբաթների ընթացքում որևէ խանութ չի մտել և առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ չի գնել, որ հասկանա, թե թոշակով ու նվազագույն աշխատավարձով ապրող մարդու հետ ինչ է կատարվում, երբ ամեն օր խանութներում ռեկորդային գնաճ է տեսնում: Գուցե ԿԲ ղեկավարը նաև սահմանի՞, թե ինչ պետք է դրանից ավելի լինի, որ հասարակությունը խուճապի մատնվելու առիթներ ունենա: Բայց ամենացնցող հայտարարությունը դեռ առջևում է: Պարզվում է, որ ԿԲ-ն տիրապետում է գնաճի զսպման բոլոր միջոցներին, և գնաճը վերահսկվում է: Եթե մի պահ պատկերացնենք, որ պաշտոնյան իրավացի է, հարց է առաջանում, բա ո՞ւր էիք այս օրերին, ինչի ձեն-ծպտուն չէիք հանում ձեր ասած խուճապը կանխելու համար, ինչո՞ւ հանրությանը չէիք տեղեկացնում, որ մարդիկ կորուստներ չունենային ձեր «վերահսկվող» գնաճի պատճառով:

Այլ բան չի մնում, եթե ոչ սպասել, թե այս անգամ ինչ չափով են հանրությանը խաբելու պետական պաշտոնյաները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ