Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լարին, լիրան ևս արժեզրկվում են

Լարին, լիրան ևս արժեզրկվում են
18.12.2014 | 12:59

Հայաստանին սահմանակից պետությունների մեծ մասում ֆինանսական շուկաները ևս անկայուն վիճակում են: Ազգային տարադրամը սկսեց արժեզրկվել Վրաստանում: Լարիի փոխարժեքը սկսեց անկում ապրել նոյեմբերի 20-ից հետո` մեկ շաբաթում արժեզրկվելով ավելի քան 3 տոկոսով:
Վրաստանի կառավարությունը ազգային տարադրամի փոխարժեքի անկումը պայմանավորում է Ռուսաստանում տիրող դրությամբ: Փոխվարչապետ Կախա Կալաձեն ասում է, որ լարիի անկման գլխավոր պատճառներից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են:
Դեկտեմբերի 9-ին արդեն, երբ ամերիկյան մեկ դոլարի գինը սկզբում հասավ գրեթե 2 լարիի, ապա նվազեց` կանգ առնելով 1,90 ցուցանիշի վրա, խոսեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Լարիի փոխարժեքի վերաբերյալ կարող եմ ասել, որ, մի կողմից, սա ողջ աշխարհում նկատվող գործընթաց է, դոլարը ամրապնդվում է գրեթե ամենուր: Բացի այդ, մենք պետք է հաշվի առնենք տարածաշրջանում առկա թե տնտեսական, և թե քաղաքական ծանր իրավիճակը: Իրադրությունը բավական ծանր է հարևան մի շարք պետություններում` Ռուսաստանում, Թուրքիայում, ՈՒկրաինայում: Բացի այդ, մեր քաղաքական հակառակորդները մտածված կերպով խուճապ էին սերմանում` ֆինանսական շուկայում արհեստական աժիոտաժ ստեղծելով»,- ասել էր Ղարիբաշվիլին:
Վերջին մեկ շաբաթում արդեն Վրաստանի կառավարությանն ու Ազգային բանկին հաջողվեց սահմանափակ ֆինանսական ինտերվենցիաների միջոցով ոչ միայն կայունացնել ազգային տարադրամի վիճակը շուկայում, այլև ամրապնդել լարիի դիրքերը: Այսօր 1 ամերիկյան դոլարի դիմաց վրացական բանկերը միջինը վճարում են 1,84 լարի:
Թուրքական ազգային տարադրամը՝ լիրան, ևս արժեզրկվում է: Երկու օր առաջ թուրքական տարադրամը Ստամբուլի ֆոնդային բորսայում պատմական նվազագույն ցուցանիշ արձանագրեց` 2,41 լիրա 1 դոլարի դիմաց: Չնայած դրան, թուրքական կառավարությունը ֆինանսական շուկայում լուրջ միջամտությունների դիմելու մտադրություն չունի՝ NTV հեռուստաընկերության եթերում հայտարարեց Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: «Չեմ կարծում, թե այս զարգացումները որևէ վտանգ են ներկայացնում թուրքական տնտեսության համար: Վստահ եմ նաև, որ լիրայի փոխարժեքի անկումը ի վերջո կկարգավորվի շուկայական մեթոդներով և կառավարության կողմից ինտերվենցիայի կարիք չի զգացվի»,- ասաց Զեյբեկչին:
Տարածաշրջանի միակ երկիրը, որի ֆինանսական շուկայում անդորր է, Ադրբեջանն է: Իլհամ Ալիևը կարծում է, որ «Նավթի գինը միջազգային շուկայում կտրուկ անկում է արձանագրել: Որևէ մեկը դա Ադրբեջանում նկատե՞լ է: Չի էլ նկատի, քանի որ մեր տնտեսության հիմքերը ամուր են: Մանաթի փոխարժեքը կայուն է, ինչը վկայում է լավ մտածված սոցիալական և տնտեսական քաղաքականության մասին: Գուցե արտահանումը խթանելու տեսանկյունից մանաթի կայունությունն այնքան էլ դրական երևույթ չէ, բայց սա սոցիալական կարևորություն ներկայացնող հարց է»: Հակառակ նախագահի հավաստիացումներին, Բաքվում մանաթի փոխարժեքի անկում սպասում են արդեն հունվարին:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ