Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ավելի շատ քննարկումներ են անհրաժեշտ

Ավելի շատ քննարկումներ են անհրաժեշտ
18.12.2014 | 13:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամին և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ զրուցելու նպատակով Ղարաբաղի կոնտակտային խմբին հյուրընկալելու համար։ Նա հայտնել է, որ ավելի շատ քննարկումներ են անհրաժեշտ: Ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Շնորհակալություն Քարնեգի հիմնադրամին և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ զրուցելու նպատակով Ղարաբաղի կոնտակտային խմբին հյուրընկալելու համար: Ավելի շատ քննարկումներ են հարկավոր»:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ