«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Ես, իհարկե, Բեթհովենը չեմ, բայց համոզված եմ, Դուք էլ Ձեզ Նապոլեոն չեք զգում»

«Ես, իհարկե, Բեթհովենը չեմ,  բայց համոզված եմ, Դուք էլ  Ձեզ Նապոլեոն չեք զգում»
19.12.2014 | 11:15

Իսրայելի Կնեսետի նախկին խոսնակ Ռուվեն Ռիվլինը միշտ հորդորում էր ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այս տարի, երբ նա ընտրվեց Իսրայելի նախագահ, ես շնորհավորեցի նրան և ի երախտագիտություն նվիրեցի ցեղասպանությանը նվիրված իմ «Սիփանա քաջեր» Իսրայելում լույս տեսած պարտիտուրը:
Վերջին ժամանակներս նա հրաժարվեց իր հայանպաստ որոշումից՝ պատճառաբանելով Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների նշանակությունը: Ես խնդրեցի նրան վերադարձնել իմ պարտիտուրը:
Ահա նրան հղած նամակս:
Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ
Հայֆա

Հ. Գ.- «Սիփանա քաջեր»-ը կկատարվի հունվարի 30-ին, Երևանում:
Հարգանքներս:


Իսրայելի նախագահ պարոն
Ռուվեն Ռիվլինին
Շալոմ
«Ալ տիհիե ցոդեկ, տիհիե խախամ-հանիդոն» («Մի եղիր ճշմարտացի, եղիր խելացի»):

Պարոն նախագահ:
Այս տողերը գրելուց առաջ ես հասկանում եմ, որ դեմոկրատական երկիր Իսրայելում յուրաքանչյուրն ունի խոսքի և մտքի արտահայտության իր իրավունքը, անկախ նրա անձից և զբաղեցրած պաշտոնից: Ես նկատի ունեմ Ձեր վերջին հայտարարությունը Ձեր կողմից ժամանակին ընդունված, իսկ այսօր մերժված Հայոց ցեղասպանության հարցում: Հասկանում եմ՝ ոչ ոք իրավունք չունի բռնանալու որևէ մեկի կարծիքի վրա: Այսօր Դուք այդպես եք ուզում: Երեկ՝ այլ բան: ՈՒրիշ հարց են Ձեր մեջ բերած դրդապատճառները, որոնք, ըստ իս, ընդամենը պատրվակ են խուսափելու ճշմարտությունն ասելուց, ճշմարտություն, որից այնքան վախենում է Իսրայելի քաղաքական գործիչների մեծ մասը, հատկապես վարչապետները: Վախենում են, որ հոլոքոսթին համազոր «մի բան էլ» մեջտեղ գա, մոնոպոլիան կկորչի: Իսկ Հիտլերը չվախեցավ ճշմարտությունն ասելուց. «Ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածները»: Եվ արեց այն, ինչն այսօր կոչվեց հոլոքոսթ: Կոչվեց, որովհետև հրեաները տեր ունեին, հայերն անտեր էին։ Մինչև այսօր: Եվ ցավոք, մինչ այսօր շատ քաղաքական անձինք Իսրայելում Հայոց ցեղասպանության ընդունման հարցում գերադասում են լինել խախամ և ոչ արդարացի (և եթե ճիշտը խոսենք, իրար աչքերի նայելով, ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցում): Ես զարմանում եմ՝ ինչպես կարող է հրեա տաղանդավոր և խելացի ժողովուրդը, որի առջև խոնարհվում եմ, այդպիսի քաղաքական գործիչներ ծնել։
Պարոն Ռիվլին, կարծում եմ՝ Ձեզ ծանոթ պիտի լինի Բեթհովենի Երրորդ՝ «Հերոսական սիմֆոնիայի» ստեղծման պատմությունը: Համենայն դեպս, հիշեցնեմ։ Հրապուրվելով Նապոլեոնի բուրժուական հեղափոխությամբ, Բեթհովենը ձեռնամուխ եղավ Երրորդ սիմֆոնիայի ստեղծմանը և պարտիտուրի տիտղոսաթերթի վրա գրեց՝ «Նապոլեոն Բոնապարտին»: Հետագայում, երբ Նապոլեոնը հրաժարվեց իր իդեալներից և ինքզինքը հռչակեց կայսր, Բեթհովենը հիասթափվեց Նապոլեոնից, պատռեց պարտիտուրի տիտղոսաթերթը, փակցրեց նոր թուղթ և գրեց վրան՝ «Հերոսական սիմֆոնիա»:
Պարոն նախագահ։
Ես, իհարկե, Բեթհովենը չեմ, բայց համոզված եմ, Դուք էլ Ձեզ Նապոլեոն չեք զգում, բայց տեղի ունեցավ «նման» մի պատմություն: Բացատրեմ։ Ես, ոգևորվելով Ձեր ջենթլմենական արարքից, որ ընդունում և կոչ էիք անում Կնեսետին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, նախագահ լինելու առիթով շնորհավորեցի և նվիրեցի Ձեզ Իսրայելում լույս տեսած, իմ հեղինակած «Սիփանա քաջեր» պարտիտուրը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակ հրեա Ֆրանց Վերֆելին և ծնողներիս հիշատակին: Այսօր Դուք ինձ համար ուրիշ Ռիվլին եք: ՈՒստի խնդրում եմ վերադարձնել իմ պարտիտուրը:
Շնորհակալություն:


Նուբար Աբրահամի ԱՍԼԱՆՅԱՆ
Իսրայելի և Հայաստանի
ԿՄ անդամ, 14.12.14
Հ. Գ.- Ես, իհարկե, ատում եմ Էրդողանին, բայց եթե նա իսկապես հզոր Իսրայելին պահում է բռի մեջ (շա՜տ կասկածում եմ, պատճառը Թուրքիան չէ, արդեն ասացի), ապա կեցցե՛ նա: Շտապեմ ասել. ամբողջ բարոյական պատասխանատվությունն ընկնում է քաղաքական գործիչների վրա և ոչ ժողովրդի, որի մի մասն է մեր ընտանիքը։
Ես խնդրում եմ հիշել, որ Իսրայելը Իսրայելի բոլոր քաղաքացիներն են, որովհետև, փառք Աստծո, և հակառակ իշխող իշխանության, ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մի՛ կտրվեք ժողովրդից, առանց այն էլ շատ եք կտրված՝ հանուն բանկիրների...

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ