Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Խոսքի ազատությո՞ւն, թե՞ Եվրոպայի իսլամացում

Խոսքի ազատությո՞ւն, թե՞ Եվրոպայի իսլամացում
16.01.2015 | 02:37

Վլադիմիր Պուտինը, իհարկե, ցավակցություն և մտահոգություն հայտնեց ֆրանսիական ժողովրդին տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Թեև ռուսները վիրավորված էին այն բանից, որ վերջերս Չեչնիայում իրականացված նույնքան ողբերգական ակտին (զոհվեց 14 ոստիկան) եվրոպացի լիդերները գրեթե չարձագանքեցին:

ՈՒստի պատահական չէր, որ, ի տարբերություն եվրոպացիների, որոնք (ասես կատարվածը ոչ մի կապ չուներ իսլամական արմատականության հետ) գերազանցապես ճամարտակում էին խոսքի ու մամուլի ազատության մասին, ռուսներն իրենց առաջին իսկ մեկնաբանություններում ընդգծեցին «լիդերների ճգնաժամը» Եվրոպայում: Բնականաբար, տվյալ դեպքում սարկազմի առարկա դարձավ «Ֆրանսիայի նորագույն ժամանակների ամենացածրահարգ ղեկավարը»՝ Ֆրանսուա Օլանդը՝ որպես անդեմ ու անպտուղ քաղաքական գործիչ: Բանը երբեմն հասնում էր անտակտության: Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին շեշտեց, որ Օլանդը եթե ուզենա էլ, ոչինչ չի կարող անել, քանզի նա նման է մի զառամյալ ամուսնու, որն ուզում է կատարել իր ամուսնական պարտականությունները, բայց անկարող է: Հիշատակվեցին Օլանդի ելույթները ահաբեկչական ակտից անմիջապես հետո, երբ նա ավելի շատ տարածվում էր եվրոպական «արժեքների» շուրջ, ոչ մի խոսք չասելով իսլամական հետքի մասին: Ռուս լրագրողներից մեկը Օլանդին խորհուրդ էր տվել իսլամիստների դեմ Մերձավոր Արևելքում կռվելու համար կազմավորել իր կողմից այնքա՜ն սիրված… միասեռականների գունդ: Ռուսներին անհասկանալի է, թե եվրոպացի լիդերները ինչու են կույր ձևանում (և մինչև երբ) իրենց մայր ցամաքի «իսլամացման» խնդրում: Ի վերջո, այս վերջին իրադարձություններում ևս բացարձակ են Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելու «Իսլամական պետության», թե «Ալ-Քաիդայի» փորձերը: Կամ, տարակուսում են ռուսները, ինչքան կարելի է քարոզել տխրահռչակ հանդուրժողականությունը, քաղաքական նրբանկատությունը Եվրոպայում օր օրի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող իսլամական ֆունդամենտալիզմի ֆոնի վրա: Վերլուծաբաններից մեկը, հիշատակելով ամերիկացի քաղաքագետ Սամյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախումը» հանրահայտ գրքում արտահայտված թեզը քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների հավանական հակամարտության մասին, շինծու պաթետիկայով հարցնում է՝ ի՜նչ քրիստոնեության մասին է խոսքը Եվրոպայում, երբ ծաղրի ու քամահրանքի առարկա են կրոնը, հավատը, ընտանիքը, տղամարդու և կնոջ տարբերությունը: Միլիոնավոր ֆրանսիացիներ փորձում էին պահպանել և ոչ թե համարակալել «հայր» և «մայր» նվիրական անունները: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ի վերջո, ի՜նչ խոսքի ազատություն, երբ ընդհանրապես բացակայում է պատասխանատվությունը: Այդ նույն Charlie Hebdo շաբաթաթերթը ոչ միայն ծաղրի է ենթարկում Մուհամեդ մարգարեին, այլև մեր քրիստոնյա Հայր Աստծուն ամենագռեհիկ մանրամասներով պատկերում է իր ստեղծյալի՝ Հիսուս Քրիստոսի հետ… անալային սեքսով զբաղվելիս: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ ազգության են պատկանում նշյալ շաբաթաթերթի գաղափարախոսությունը որոշող՝ քրիստոնեության ու իսլամի դեմ մարտնչող լրագրողները: Գուցե Եվրոպան կրկին կփորձի Ասիայից ու Աֆրիկայից եկող մարդկանց հոսքը նորովի մերձեցնել ներկա եվրոպական «արժեքներին»՝ բացահայտ վհատ ու հիվանդագին, գրում է ռուս գրող ու հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը: Եվրոպան կանգնած է մի ամբողջ շարք ֆաշիստական պետությունների առաջացման սպառնալիքի առջև: Խոսքը նույնիսկ Մարի Լը Պենի մասին չէ, այլ այն արմատականների, որոնք Եվրոպային ավելի ու ավելի են հակում դեպի ֆաշիզմը: Ավելին, եթե Պրոխանովը հառնող երևույթի մեջ վտանգ է տեսնում, ապա ուրիշ մեկնաբաններ իսլամացումից Եվրոպայի փրկությունը տեսնում են հենց նացիոնալիզմի ու ֆաշիզմի հաստատման մեջ: Այնքան է Եվրոպան խրվել լիբերալ անողնաշարության ճահճի մեջ: Իհարկե, տարօրինակ կլիներ, որ Ֆրանսիայում տեղի ունեցածի մեջ ռուսները հատկապես ներկա պայմաններում չտեսնեին Ամերիկայի ու Իսրայելի «ձեռքը»: Ընդ որում` այս անգամ տարբեր նկատառումներով: Եթե Օլանդը խոսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու մասին, ապա քիչ հավանական է, որ ամերիկացիներն աչքաթող անեն այդ նախաձեռնությունը: Այլ է Իսրայելի շահագրգռությունը: Ֆրանսիան ակտիվորեն հանդես է գալիս Պաղեստինի պետությունը ճանաչելու, ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու օգտին, ինչը չէր կարող շարժման մեջ չդնել Մոսադը: Ընդհանուր առմամբ, ռուսները հոռետես են քրիստոնեական Եվրոպայի ապագայի հարցում: Ներկա միջադեպը որոշ մեկնաբաններ համարում են մայր ցամաքում միջկրոնական պատերազմ սանձազերծելու հայտ: Կեսդարյա պայթուցիկ նյութ է կուտակվել՝ խտացված արաբ, թուրք և քուրդ ներգաղթյալների տեսքով: Եվ դա դարձել է Եվրամիության ու առաջին հերթին նրա երկու լոկոմոտիվների՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի ամենաթույլ տեղը:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվա

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ