Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

The Guardian. Ռուբլու անկումը սպառնում է 9 երկրի

The Guardian. Ռուբլու անկումը սպառնում է 9 երկրի
20.01.2015 | 14:57

Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից կախում ունեցող ինը երկրների տնտեսությունների համար՝ գրում է The Guardian-ը: Թերթը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, նշել է, որ ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 10 մլրդ դոլար կորցնել 2015-ին: Ըստ թերթի՝ տնտեսական դժվարությունների լույսի ներքո նախկին խորհրդային հանրապետություններից գնացած շատ միգրանտներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին: Այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող է քաղաքական ճգնաժամ հրահրել:
Տարածաշրջանի տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են, և ռուսական ռուբլու արժեզրկումը ներգործում է ՌԴ-ի հարևանների արժույթների վրա, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ ռուբլու փլուզումը արդեն հանգեցրել է Թուրքմենստանի արժույթի արժեզրկմանը և կարող է ղազախստանյան տենգեի հետագա արժեզրկման պատճառ դառնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Համաշխարհային բանկի՝ դրամական փոխանցումներից է կախված ՀՀ տնտեսության 21, Վրաստանի տնտեսության՝ 12, Ղրղըզստանի տնտեսության՝ 31,5, Մոլդովայի տնտեսության՝ 25, Տաջիկստանի տնտեսության՝ 42, ՈՒկրաինայի տնտեսության՝ 5,5, Լիտվայի տնտեսության՝ 4,5, Ադրբեջանի տնտեսության՝ 2,5, ՈՒզբեկստանի տնտեսության 12 տոկոսը: The Guardian-ը նշում է, որ այդ երկրների դրամական փոխանցումների մեծ մասը հենց Ռուսաստանից է կատարվում: 2014-ի դեկտեմբերի կեսերին համաշխարհային գխավոր արտարժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքի աստիճանական նվազումից հետո փլուզում տեղի ունեցավ. երկու օրում ռուբլին արժեզրկվեց 17 %-ով, ինչը չէր եղել 1998-ից:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ