Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հնարավորություններ երիտասարդ գիտնականների համար

Հնարավորություններ երիտասարդ գիտնականների համար
23.01.2015 | 00:18

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012-ի հուլիսի 1-ին, որի բյուջեն ի սկզբանե կազմում էր 100 միլիոն դրամ, իսկ մեկ տարի անց կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։

Ծրագիրը գործել է չորս հիմնական ուղղություններով. երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում ¥հետագայում ավելացել են ուղղությունները¤։ Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

ԵԳԱԾ ղեկավար մարմնից մեզ տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում 2014 թ. տարբեր ուղղություններով իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ։ Մասնավորապես, ԵԳԱԾ շնորհիվ ավելի քան 60 երիտասարդ գիտնական նախորդ տարի գործուղվել է արտասահման՝ միջազգային գիտաժողովների։ Գրեթե բոլոր մասնագիտություններն այս ուղղությամբ ներկայացված են եղել, սակայն առավել ակտիվ են բնագետները։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում ԵԳԱԾ ֆինանսավորմամբ կազմակերպվել է 24 գիտական դպրոց կամ գիտական համաժողով, այդ թվում՝ միջազգային։ Ընդ որում, համաժողովներից յուրաքանչյուրին միջին հաշվով մասնակցում է 65-70 երիտասարդ։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ծրագիրը միայն այս ուղղությամբ մոտ 1500 շահառու է ունեցել։

2014 թ. ԵԳԱԾ շրջանակներում, որպես պիլոտային ծրագիր, մեկնարկել է երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, որի արդյունքում 13 երիտասարդ գիտնականներ սարքավորումներ և նյութեր են ձեռք բերել՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։ Ի դեպ, այդ սարքերն ու նյութերը մնում են ինստիտուտներում, գիտական կազմակերպություններում, որտեղ այլ երիտասարդ գիտնականներ նույնպես հետագայում կկարողանան օգտվել դրանցից։ Այս ոլորտում ներգրավված է միայն բնագիտական թևը։

Միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդված տպագրելու համար միանվագ խրախուսումներ են տրվել։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թ. սեպտեմբերին, և արդեն իսկ 8 երիտասարդ հեղինակավոր ամսագրերում գիտական հոդված են տպագրել և ստացել ֆինանսական աջակցություն։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքում տպագրվել է 4 գիրք տարբեր ոլորտներում։

Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ համատեղ հայտարարվել են ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում գիտական դրամաշնորհներ, որոնց հաղթողները հայտնի կդառնան հունվարի 23-ին։ Նշենք, որ 2014-ին ԵԳԱԾ-ն Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորել է ևս 5 գիտական դրամաշնորհ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ