Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պատմությունը կեղծող վիրուսներ

Պատմությունը կեղծող վիրուսներ
23.01.2015 | 12:59

Որքան բծախնդիր ու պահանջկոտ էր այն կոմպոզիտորը, որն իր օպերայի լիբրետիստի հետ բովանդակությունը քննարկելիս հարցրել էր. «Իսկ այդ ժամանակ ձիեր գոյություն ունեի՞ն»։

Մեր ժամանակներում որքան զարգանում են ճշգրիտ գիտությունները, փաստերը ստուգելու գերճշգրիտ սարքերը և մեթոդները, այնքան, նույնիսկ ավելի արագ, շատանում է կեղծարարությունը։ Եվ զարմանալի է, որ այս «դարի հիվանդությամբ» վարակվել էին ոչ միայն Մոսկվայի «Նաուկա», այլև «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունները։ Քաջ հայտնի է, որ մարդկության պատմության մեջ թուրքերը բավական ուշ են հայտնվել, սակայն հասցրել են ավելի շատ ավերել, ոչնչացնել դարերով կուտակած արժեքները, քան բոլոր բարբարոսները։ Նրանք նույնիսկ հպարտանում են դրանով։ Այսօր էլ իրենց կրտսեր եղբայր արհեստածին ադրբեջանցի կամ ազերի կոչեցյալների հետ շարունակում են ավերել ու կեղծել պատմությունը, քողարկել իրենց վայրագությունները, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը։ Նրանք վաղուց են ապականել և ծրագրված կերպով «ականապատել» մշակութային, հոգևոր դաշտը։ Եվ ոչ միայն հայերի. նրանք կարողացել են խաբել նույնիսկ ռուսներին։ Թալանել են, յուրացրել ոչ միայն ուրիշի հողերը, այլև իրենց վերագրել այլոց մշակութային արժեքները։ Դրա վառ ապացույցներից է Մոսկվայում հրատարակված «Музыкальная энциклопедия»-ի առաջին հատորում զետեղված «Азербайджанская музыка» հոդվածը։ Հեղինակը` Է. Աբասովան, գրում է. «Ադրբեջանական երաժշտության մասին առաջին տեղեկությունները տալիս են ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5-3 հազարամյակներով։ Միջնադարյան երաժշտական մշակույթը արտացոլված է Նիզամի Գյանջևիի, Մեսխետի Գյանջևիի, Ֆիզուլիի, Խաքանիի և այլոց ստեղծագործություններում։ Ադրբեջանական երաժշտությունը անբաժան է Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների արվեստից, սակայն տարբերվում է ինքնատիպությամբ և ազգային առանձնահատկությամբ» (Музыкальная энциклопедия, т. 1, М., 1973, стр. 63)։ Որո՞նք են ադրբեջանցիների «ինքնատիպությունը և ազգային առանձնահատկությունը»։ Մի՞թե այն, որ, ինչպես ուրիշներից կողոպտած, զավթած հողերը, թալանված մշակութային արժեքները ևս ձևախեղել են, աղավաղել, իրենց մակարդակին հասցրել։ Այս երևույթը կարելի է համեմատել մարդու սեփական ոտքերի, ատամների և դրանց պրոթեզների հետ։ Մի՞թե «պրոթեզը» առանձնահատկություն է։ Կոմիտասն ասում էր. «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին»։ Ազերիների և թուրքերի ծուռ «հայելու» մեջ նայելիս ինչ ասես կտեսնես` ծամածռված, «անբաժան» վիճակում։ Կոմիտասը գնացել է հակառակ ճանապարհով, հայկականը «բաժանել» է, զատել այլազգի, օտարամուտ ազդեցություններից, բյուրեղացրել ազգայինը և դրա հիման վրա ստեղծել ազգային կոմպոզիտորական դպրոց։ Համեմատելով հիշյալ հոդվածը հանրագիտարանի մյուս հոդվածների հետ, պարզվում է, որ ադրբեջանական երաժշտությունն ունի ավելի հին «պատմություն», քան եգիպտականը, հին հունականը, հնդկականը, ռուսականը և այլն։ Սա ապտակ է ճշմարտությանը, գիտությանը, ազնվությանը... Թուրքերի մասին ասված հայտնի խոսքը նույնպես «անբաժան» է ադրբեջանցիներից. «Այսօր` հյուր, վաղը` տեր»։ ՈՒրիշի տարածքը զավթելը դեռ չի նշանակում այդ տարածքում ապրող և արարող ժողովրդի մշակույթի ստեղծողը և տերը լինել։ Ժամանակին ազերիները պնդում էին, թե խաչքարերը («խաչդաշ», ինչպես իրենք` ադրբեջանցիք են անվանում) իրենց ստեղծածն են։ Հարց է ծագում` ապա ինչո՞ւ են հենց իրենք ոչնչացնում քրիստոնեության այդ լուռ վկաներին։ Այն էլ հատուկ դաժանությամբ։ Եթե յուրաքանչյուր զավթիչ իր գրաված տարածքի մշակույթը համարի իր ստեղծածը կամ «որդեգրածը», այլ ոչ հարազատ ծնունդ, ապա ի՞նչ կստացվի։ Այս «տրամաբանությամբ» Կոստանդնուպոլսի Սոֆիայի տաճարը, որը կառուցել են (532-537) Անթեմիոս Տրալացին և Իսիդորոս Միլեթցին, իսկ հետագայում թուրքերն այն վերածել են մզկիթի, կարելի է համարել թուրքերի ստեղծածը։ Նման օրինակներն անթիվ են։ Այսօր ազերիները պնդում են, թե թառ նվագարանն էլ են իրենք ստեղծել, նույնիսկ լավաշի գյուտն են իրենց վերագրում, և ջանում այդ ամենը վավերացնել, գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մոլորեցնել հանրությանը։ Ո՞վ չի հասկանում, որ թառ պատրաստելու համար թթենի ծառ պիտի աճեցնել, ջրել, խնամել, ո՞վ չի հասկանում, որ լավաշ թխելու համար նախ պիտի հող մշակել, ցորեն ցանել, հնձել, թոնիր ունենալ։ Մինչդեռ ազերի-թուրքերի պես թափառող ցեղերը, որ թալանով էին ապրում, չէին կարող մի տեղ նստակյաց կյանք վարել։ Ահա թե ինչպես է բացատրում քոչվորների աննախադեպ դաժանությունը և հեշտությամբ մարդ սպանելու հմտությունը իսլամագետ Դ. Երեմեևը։ Քանի որ քոչվորները մի տեղում չէին ապրում, հարատև գործածության մնայուն, ամուր շինություններ չէին կառուցում, օրինակ` գերիների համար բանտեր։ ՈՒստի նախքան հերթական թալանը, ասպատակությունը, պարզապես մորթում էին գերիներին ու... շարունակում իրենց արշավը։ Էլ ո՞ւր մնաց թառ պատրաստելը, նվագելը, թոնիր փորելը, շախմատ խաղալը... Մինչև դրանց մարդանման կերպարանք ստանալը թառն էլ, լավաշն էլ, խաչքարերն էլ արդեն վաղուց գոյություն ունեին։ Ահա թե ինչ է գրված ադրբեջանցիների մասին (որոնց անվանում էին կովկասյան թաթարներ) «Բրոկհաուզ և Եֆրոն» հեղինակավոր հանրագիտարանում. «Ադրբեջանական թաթարներ` անդրկովկասյան ցեղերից ամենաբազմաթիվը` մուղալները, 1139 հազար, ապրում են Ելիզավետպոլի, Բաքվի, Երևանի և Թիֆլիսի գուբեռնիաներում, մասամբ նստակյաց են, մասամբ հոտերի հետ քոչում են սարերն ու վերադառնում։ Մեծամասնությունը շիաներ են, փոքրամասնությունը` սուննիներ։ Մոլեռանդ են և հակված թալանելու» (Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Петербург, 1907-1909)։ Վայրագ թուրքերին և ազերիներին բնորոշ ավերիչ հատկությունների մասին նշել են նաև անվանի գրողներ և բանաստեղծներ։ Ահավասիկ.

Անամոթ, անխիղճ Թուրքիայում էր դա,

ՈՒր բռունցք, յաթաղան, մտրակն են իշխում,

Մի քանի «զրո» և չորս սրիկա

Եվ հիմար, կարճլիկ սուտասան սուլթան...

Թեպետ այս տողերի հեղինակ Կոնստանտին Բալմոնտը նկատի ուներ ցարական Ռուսաստանը, սակայն այս պատկերը կիրառելի է ցանկացած բռնապետության վերաբերյալ։ Միայն թե թուրքերն իրենց կործանարար գործունեությունը սկսել էին վաղուց, մինչդեռ ազերիները մարդամեջ են սողոսկել, «բեմադրվել» 20-րդ դարում։

Ակամա հիշում ես Եվգենի Եվտուշենկոյի էպիգրամը` ուղղված Եվգենի Դոլմատովսկուն.

Ты - Евгений,

я - Евгений.

Ты - не гений, я - не гений.

Ты - говно, и я - говно.

Я - недавно, ты - давно.

1914 թ. անգլիական հանրագիտարաններում, առհասարակ, «Ադրբեջան» բառը բացակայում է. ինչպես բացակայում է «հայ» բառը հիշյալ «Музыкальная энциклопедия»-ի «Нагорно-Карабахская музыка» հոդվածում։ Ստորև ներկայացնում ենք վերատպությունը հիշյալ բառարանների այն բառաբների, որտեղ, ըստ այբուբենի, զետեղած պիտի լինեին «Ադրբեջան» (Azerbayjan) բառը, նաև այն բները, որտեղ նշված են «Հայաստան», «հայկական» բառերը։ Հեղինակը` Կ. Կասիմովը, գրում է. «Ադրբեջանի երաժշտական մշակույթի մասը կազմող` Ղարաբաղի երաժշտական արվեստը... անցել է զարգացման բազմադարյա ճանապարհ և ստեղծել է ամբողջ ադրբեջանական երաժշտությանը նույնական ավանդույթներ» («Музыкальная энциклопедия», т. 3, М., 1976, стр. 875)։ Այնուհետև, ներկայացնելով երաժշտության դերը ժողովրդի կյանքում, հեղինակը գրում է. «Հատկապես հանդիսավոր էր նշվում «Վարդավառի» տոնը` օգոստոսի 6-ը` ի պատիվ Աֆրոդիտե աստվածուհու» (նույն տեղում)։ Հետո նկարագրվում է Շուշիի երաժշտական անցուդարձը, քաղաքը բնորոշելով որպես Ղարաբաղի մշակութային կենտրոն և որպես «Կովկասի կոնսերվատորիա»։ Հարց է ծագում. ի՞նչ առնչություն ունեն մուսուլման ադրբեջանցիք հայկական «Վարդավառի» կամ հունական Աֆրոդիտեի հետ։ Մի՞թե սա անհեթեթություն չէ։ Մոսկովյան հիշյալ հանրագիտարանում գրված է նաև, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի միավորումից հետո Շուշին ծաղկում ապրեց։ Մինչդեռ միայն 1920 թ. մարտ ամսին ազերիներն ու թուրքերը հասցրին կոտորել 35000 հայի, կողոպտել ու հրկիզել նրանց տները։ Այս ողբերգության մասին է վկայում նաև Օսիպ Մանդելշտամի «Фаэтонщик» բանաստեղծությունը։ Ահա մի հատված մեր թարգմանությամբ.

Ղարաբաղում լեռնանիստ,

Շուշիում այդ գիշատիչ

Սարսափեցի, ու շատ խիստ

Հոգիս խոցեց մի լուռ ճիչ։

Քառսուն հազար այրված տուն,

Մեռած, բաց լուսամուտներ։

Մշակ չկա դաշտերում,

Խանձված սարերում անտեր։

Եվ անամոթ շիկնում են

Տները մերկ, թալանված

Եվ դրանց վրա հեգնում է

Ժանտախտը սև, ամպամած։

Ահա սա է գիշատիչների «արվեստը», ազերիների գոված, ծաղկող Շուշին։ Այստեղով էլ է «թուրք անցել», ինչպես կասեր Վիկտոր Հյուգոն։ Բնականաբար, Շուշիում գործող և ոչ մի ադրբեջանցի երբեք չի ունեցել այնպիսի մակարդակ և համբավ, որ ունեցել են շուշեցի բնիկ հայերը` քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին, թառահար Բալա Մելիքովը, Մոսկվայի Մեծ թատրոնի երբեմնի գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գրող Կոստան Զարյանը և շատ ու շատ մեծեր։ Ազերիները մեծ եռանդով թաքցնում են այն, որ երբ իրենք հրկիզում էին Շուշին, շուշեցի Հովհաննես Իոաննիսյանը նույն օրերին` «1920 թ. Բաքվում կազմակերպում էր 65 հոգուց բաղկացած ժողգործիքների առաջին ադրբեջանական պետական նվագախումբը, որը մասնակցել է Մոսկվայում կայացած ադրբեջանական արվեստի տասնօրյակին (1938)» (Հայկական սովետական հանրագիտարան, հ. 4, Ե., 1978, էջ 377)։ Ժամանակին Հ. Իոաննիսյանը ղեկավարել է նաև Շուշիի փողային նվագախումբը։ Ազերիները «մոռացել» են նաև, որ դեռ 1895 թվականին Գրիգոր Միրզոյանը կազմել էր երգչախումբ, իսկ Ստեփան Դեմուրյանի երգչախումբը մասնակցում էր նաև Շուշիի եկեղեցու պատարագներին, որ 1916-1917-ին նույն Դեմուրյանը բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Ազերիների աչքի փուշն է նաև «XVIII դարավերջից մինչև նորագույն ժամանակները գոյատևած թաղլարեցի Չիթչյանների աշուղական տոհմը» (անդ, էջ 581)։ Այսքանն էլ բավական է, որ պատկերացնենք պատմությունն աղավաղող կեղծարարների ավերիչ գործունեությունը, որ ավելի անամոթ դարձավ հատկապես խորհրդային տարիներին։ Նրանք ապատեղեկատվություն էին տարածում նաև ուրիշների միջոցով։ Օրինակ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ «Իզվեստիայում» տպված «Բազմադեմ Ադանա» հոդվածում հայերի քաղաքի էթնիկ կազմի մասին նշված են բոլորը, բացի հայերից։ Իսկ նույն թերթի «Նեդելյա» կոչված հավելվածներից մեկում գրված էր, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի պոետ էր։ Ազերիները կողոպտում ու աղավաղում են ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի մշակույթը։ Ինչպես նշվեց, կեղծիքի «մետամորֆոզները» մխրճվել են նաև Իրանի մշակութային դաշտ։ Ազերիները «ադրբեջանցի» են դարձրել նաև Նիզամիին, Խաքանիին և այլ գործիչների։ Ներկայացնենք ազերիների հերթական կեղծարարություններից մի քանիսը։ Բաքվի «Յազըչի» հրատարակչության լույս ընծայած (1982 թ.) «Խաքանի» գրքի առաջաբանը Միրզա Իբրահիմովը սկսում է հետևյալ խոսքերով. «Ադրբեջանական գրականության ռահվիրա Խաքանի Շիրվանին համաշխարհային մշակույթի մեջ հավերժացած բանաստեղծ է»։ Չորս տարի անց, 1986 թ. Մոսկվայի «Նաուկա» հրատարակչության տպագրած նույնանուն գրքի առաջաբանը ավելի զգույշ է սկսում Մ. Ն. Օսմանովը. «Արդեն համարյա կես դար է, ինչ վիճում են, թե որ ժողովրդին է նա պատկանում։ Պարսիկները նրան համարում են իրենցը, քանի որ գրել է պարսկերենով։ Ոչ պակաս տաքարյունությամբ ադրբեջանցիք ապացուցում են, թե Խաքանին ադրբեջանական բանաստեղծ է, քանի որ ծնվել և ապրել է Շիրվանում` այժմյան Ադրբեջանի տարածքում։ Սակայն ոչ մի իսկական գիտնական չի ժխտում երկու ժողովուրդների իրավունքը մեծ բանաստեղծի ժառանգության նկատմամբ»։ Այնուհետև, կենսագրական կցկտուր տեղեկություններ տալուց հետո, Օսմանովը շարունակում է. «...Ահա այն ամենը, ինչ քիչ թե շատ հավանականությամբ հայտնի է մեր բանաստեղծի ծագման մասին» (ընդգծումներն իմն են- Դ. Ե.)։ Նախ պատահական չէ, որ բանաստեղծի ազգային պատկանելության մասին վեճը սկսվել է կես դար առաջ։ Այդ ժամանակ Ադրբեջանն իր առաջին քայլերն էր անում ԽՍՀՄ բազմազգ ընտանիքում, և անհրաժեշտ էր առանձնանալ ընդհանուր արևելյան մշակույթից... Առանձնանալ էր պետք, և զարմանալի անհոգությամբ անտեսվեցին արվեստագետի դիմագիծը որոշող այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են լեզուն, ազգային ավանդույթները, դիցաբանությունը, էպոսը, որոնք մշակույթի կերպարային մտածողության հիմքն են կազմում։ Այդ բոլորը դարձան երկրորդական, և այսօր էլ կարևորվում է միայն տարածքային գործոնը, այն, որ Խաքանին ապրել է այժմյան Ադրբեջանի տարածքում։ Այդ դեպքում ինչպե՞ս որակես Ի. Կանտին, որն ապրել է և թաղված է այժմյան Կալինինգրադում, կամ Նարեկացուն, որը հանգչում է այժմյան Թուրքիայի տարածքում` Վանում։ Իսկ Ռ. Մ. Ռիլկեն չե՞խ է, հունգարացի՞, ավստրիացի՞, թե՞, ինչպես ինքն էր խոստովանում, Ռուսաստանն է իր հայրենիքը։ Եվ ամենաանհասկանալին. Օսմանովը ցավով նշում է, որ Խաքանիի ժառանգությունից քիչ բան է հասել մեզ։ Սակայն իր իսկ հրատարակած գրքում պակասում է երեք ուշագրավ բանաստեղծություն։ Կարելի է կռահել, թե ինչու. դրանք նվիրված են Հայաստանին (լույս են տեսել նշված գրքույկից քսանմեկ տարի առաջ, 1965 թ. Երևանում)։ Ակամա հիշում ես Զիա Բունիաթովին, որը 14-15-րդ դդ. գերմանացի ճանապարհորդ Յ. Շիլտբերգերի «Ճանապարհորդություններ» գիրքը հրատարակելիս բաց է թողել Հայաստանին նվիրված գլուխները (տե՛ս «Коммунист» թերթի 1988 թ. հունիսի 25-ի համարում տպագրված Պ. Մուրադյանի հոդվածը)։ Գրքի առաջաբանում Զ. Բունիաթովը գրել է, թե կրճատել է այն մասերը, որոնք լի են կաթոլիկ եկեղեցու փառաբանություններով։ Ոչ պակաս հետաքրքիր է նաև Օսմանովի «գիտական» մոտեցումը. Խաքանիի բանաստեղծությունների մի մասը չի թարգմանվել և լույս չի տեսել, որովհետև դրանք հասկանալու համար «անհրաժեշտ են խոր գիտելիքներ մուսուլմանական երկրների գրականության, Ղուրանի մասին»։ Ինչ խոսք, այստեղ որոշ «տրամաբանություն» կա. սա մի կեղծ տուրք էր իշխող աթեիստական գաղափարախոսությանը։ Զարմանալին ու անտրամաբանականն այն է, թե «Նաուկա» հրատարակչության լույս ընծայած գրքերից ինչու են դուրս մնացել Խաքանիի հայաստանյան երգերը, մանավանդ որ դրանք հասկանալու համար պարտադիր չէ իսլամագետ լինել։ Ահավասիկ մի քանի տող դրանցից.

Ես բարեկամ, ընկեր չունեմ իմ հարազատ Շիրվանում,

ՈՒստի մենակ, սիրտս խռով թափառում եմ աշխարհում,

Իմ Թավրիզում եթե իրոք ունենայի ես հանգիստ,

Չէի գնա դեպի հայոց վեհ աշխարհը լեռնանիստ...

...Բայց Արաքսը լավ հասկացավ իմ տանջանքը դառնագին,

Ողբահառաչ ձայնով կանչեց, ինձ անվանեց իր որդին...

Իմ Շիրվանից երբ որ եկա հայոց հողը բարեբեր,

Ամեն մի հայ հյուրասերի ու բարության տեսք ուներ։

...Ո՜վ բարեկամ, մի զարմանա, զի իմ երգը քաղցրաբառ,

Վանա լճի դառը աղը կդարձնի զուտ շաքար։

Ինչպես տեսնում ենք, այս տողերը պարունակում են կենսագրական այնպիսի տեղեկություններ 12-րդ դարում ապրած բանաստեղծի մասին, որ չես գտնի խնդրո առարկա գրքում։ Մեկ այլ հանգամանք ևս։ Տարակարծություններ կան Խաքանիի մոր ծագման և բանաստեղծի ծննդավայրի վերաբերյալ։ Եթե Օսմանովը կարծում է, թե նրա մայրը գերված քրիստոնեուհի` ասորի է եղել, ապա երևանյան հրատարակությունում Ս. ՈՒմառյանը ներկայացնում է տարբեր վարկածներ։ Որոշ արևելագետների կարծիքով` բանաստեղծի մայրը հայ կամ հույն է եղել, իսկ ծննդավայրը ոչ թե Շիրվանն է, այլ Գյանջան, Գանձակը։ Այնպես որ, մինչև բանաստեղծի ազգային պատկանելությունը պարզելը, ուսումնասիրելու, ճշտելու շատ բան կա: Բայց թող այն տպավորությունը չստեղծվի, թե այս ամենը Խաքանիին «հայացնելու» փորձ է։ Քավ լիցի։ Դեռ Ջ. Բայրոնն է նշել, որ հայ ժողովուրդը իր հարուստ մշակույթը ստեղծել է ի՛ր հաշվին, այլ ոչ ուրիշների։ Ինչպես թունավոր ծխնելույզներն են պղտորում կապույտ երկինքը, այնպես էլ պատմության և մշակույթի աղավաղումն է պղտորում մարդկության հոգու և բանականության էկոլոգիան, և ինչպես էկոլոգիական ոչ մի խախտում չի կարող ունենալ միայն տեղական նշանակություն, այնպես էլ հոգևոր ոլորտը, որը համամարդկային է։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ