Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է ասել Մերկելն իրականում

Ի՞նչ է ասել Մերկելն իրականում
23.01.2015 | 14:28

Ըստ որոշ լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի առիթով և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են այդ հարցը ու Գերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ կարգավորման գործընթացում: Ավելին` ըստ որոշ հրապարակումների, Մերկելը նաև հայտարարել է, թե «հրադադարի պարբերական խախտումները բացասական երևույթներ են, որոնց հարցում որոշակիորեն իր դերն ունի նաև Ռուսաստանը»: Գերմանական կանցլերատի պաշտոնական կայքը հրապարակել է կանցլերի խոսքը.
«Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի»: Կանցլերը նաև ասել է, որ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, որի համանախագահներն են Ֆրանսիան,Ռուսաստանը, ԱՄՆ-ը:
«Մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Գուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: ՈՒստի կարող եք եզրակացնել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում»:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ