Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկել. «Եվրոպական խաղաղ կեցության սկզբունքները խախտվել են»

Մերկել. «Եվրոպական խաղաղ կեցության սկզբունքները խախտվել են»
23.01.2015 | 23:21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ռուսաստանի անցյալ տարվա գործողությունները և այս տարվա սկզբին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը խախտել են եվրոպական խաղաղ կեցության հիմնարար սկզբունքները: «Մենք բախվել ենք խնդիրների, որոնք չէինք սպասում: Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հակամարտությանը ոչ ոք չէր սպասում: Խոսելով իմ կառավարության անունից՝ ուզում եմ պարզաբանել, որ մենք կարծում ենք` խախտվել են եվրոպական կեցության հիմնական սկզբունքները»,- հայտարարել է Մերկելը՝ ելույթ ունենալով Դավոսի 45-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա նշել է, որ Ղրիմի բռնակցումը խախտել է այն ամենը, ինչը թույլ էր տալիս խաղաղ ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Ղրիմի բռնակցումը ինչ-որ սովորական բռնակցում չէ՝ դա սահմանների, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի խախտում է»,- ընդգծել է Մերկելը:
ՈՒկրաինայում տեղի ունեցածը հատուկ նշանակություն ունի, շեշտել է Գերմանիայի կանցլերը և պարզաբանել. «ՈՒկրաինան, հրաժարվելով միջուկային վառելիքի պահեստարանից, փոխարենը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ է ձեռք բերել, որոնք ամրագրվել են 1994 թվականին Բուդապեշտյան հուշագրում: Որպես երաշխավոր հանդես եկան Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, Ռուսաստանի կողմից համաձայնագրի խախտումից հետո ո՞ր երկիրը պատրաստ կլինի հրաժարվել միջուկային զենքից: ՈՒկրաինայում տեղի ունեցածից հետո այդ երկիրը կհամարի, որ միջուկային զենքից հրաժարվելը կթուլացնի իրեն»:
Մերկելը նաև հայտարարել է, որ եվրոպացիների համար ակնհայտ է՝ նման խնդիրը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: «Այդ պատճառով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անխուսափելի էին: Դրանք չեղյալ կհայտարարվեն միայն մի դեպքում՝ եթե դրանց պատճառները վերանան: Ցավոք սրտի, մենք դեռ չենք հասել դրան»,- նշել է նա:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ