«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականը
23.01.2015 | 23:23

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս: «Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ, որ ես թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլուն սպանողներին: Չնայած այն բանին, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և լքում եմ իմ պաշտոնը»,- ասված է Չիկաիձեի ուղերձում:
Հունվարի 20-ին Վրաստանում սպանվել է Յուրի Վազագաշվիլին, որ 2006-ին ոստիկանների սպանած Զուրաբ Վազագաշվիլու հայրն էր:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ