«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին

Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին
23.01.2015 | 23:25

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Պետդումայի անունից ցավակցություններ հայտնեց Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին: Նա հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, ողբերգություն է նաև Ռուսաստանի և ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի:
Հարցին, թե հրեշավոր սպանությունը չի՞ վատացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում մեղադրյալին վերադարձնել հայկական կողմին, Լեբեդևն ընդգծեց՝ հույս ունի, որ երկու երկրների դարավոր բարեկամությանը կատարվածը չի խոչընդոտի:
«Որպեսզի հետաքննությունը լինի թափանցիկ, վերջերս եկան ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները՝ Բաստրիկինի գլխավորությամբ: Հայաստանի և ՌԴ քննչական կոմիտեների կողմից ստեղծվել է համատեղ շտաբ: Այս շտաբում ընդգրկվել են լավագույն քրեագետները՝ Ռուսաստանի և Հայաստանի, և ես վստահ եմ, որ այս հետաքննությունը կլինի մաքսիմալ թափանցիկ, և մենք բոլորս՝ դուք` լրագրողներդ, և մենք՝ պատգամավորներս, պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ այս հանցագործության հետաքննությունը կատարվի առավելագույն թափանցիկությամբ, մարդիկ տեղեկացված լինեն…»:
Պետդումայի պատգամավորը նշեց, որ հայ խորհրդարանականների հետ հանդիպելով՝ համատեղ որոշում են կայացրել՝ ստեղծել պատգամավորների խումբ, որը հետևելու է նախաքննության ընթացքին:
«Մենք ևս բաց և թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարևորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը ևս տեղի կունենա Հայաստանում»,-նշեց Լեբեդևը:
Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե կատարվածը չի՞ խոսում արդյոք ռուսական 102-րդ բազայում տիրող, մեղմ ասած, վատ իրավիճակի մասին, պատգամավորը նշեց, որ իրենց կոլեգաների հետ արդեն քննարկել են այս հարցը և առաջիկայում նաև ՌԴ կառավարության ղեկավարության հետ համատեղ կքննարկեն բազայում տիրող իրավիճակը: «102-րդ բազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողները, ովքեր պետք է անցնեն հատուկ ուսուցում, ծառայողական պարտականությունները ՌԴ սահմաններից դուրս կատարելու համար»:
Հարցին, թե այս գործով չպե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկվի բազայի ղեկավարությունը, պատգամավորը դարձյալ նշեց, որ պետք է սպասել նախաքննությանը: «Ամեն դեպքում, վստահ եմ, որ կպատժվեն այն դեմքերը, ովքեր եթե անգամ չեն նպաստել, գոնե չեն կանխարգելել: Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին: Ինչպես ես ասացի, հիմա քննություն է գնում: Եվմիայն քննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն: Ես հույս ունեմ, որ կընդունվեն խելամիտ որոշումներ: Բայց ոչ դուք, ոչ էլ մենք ենք այդ որոշումները ընդունողը»:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ