Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պեսկով. «Արեւմուտքը ցանկանում է տապալել Պուտինին»

Պեսկով. «Արեւմուտքը ցանկանում է տապալել Պուտինին»
23.01.2015 | 23:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա Արևմուտքի երկրները շարունակում են տնտեսապես «խեղդել» Ռուսաստանին և Պուտինին տապալելու նպատակ են հետապնդում,- գրում է BBC-ին:
«Արևմուտքում փորձում են որպես ՈՒկրաինայի հակամարտության կողմ ներկայացնել Պուտինին, միջազգային քաղաքականությունից նրան մեկուսացնել, սեփական շահերից ելնելով «խեղդել» ռուսական տնտեսությունը, հասնել Պուտինի տապալմանը, միևնույն ժամանակ պահանջում են, որպեսզի նա կարգավորի ճգնաժամը հարևան երկրում»,- ասել է Պեսկովը:
Երեքշաբթի՝ ելույթ ունենալով Մոսկվայում ամերիկյան Առևտրային պալատի ներկայացուցիչների առջև, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունների, ներառյալ պատժամիջոցների կիրառման նպատակը ստիպելն է ՌԴ իշխանություններին փոխել դիրքորոշումը ՈՒկրաինայի նկատմամբ:
«Նման խնդիր (Պուտինի տապալման) չկա, կենտրոնացված վերահսկողությունը կորցրած Ռուսաստանը մղձավանջ է Արևմուտքի համար: Պուտինից Արևմուտքը ուզում է, որ նա իրեն պարկեշտ պահի, միջազգային նորմերի շրջանակում»,- կարծում է քաղաքագետ ՄիխայիլԳլոբաչյովը: Նրա կարծիքով, եթե Ռուսաստանի նախագահը շարունակի ՈՒկրաինայի արևելքում աջակցել անջատողականներին, հարաբերությունները Արևմուտքի հետ կշարունակեն վատանալ, սակայն ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն ուզում Ռուսաստանի փլուզումը և շատ զգույշ են այդ հարցում»:
Պեսկովի կարծիքով, ՈՒկրաինայի դեպքերը «շատ հարցերում պատռեցին միջազգային դիվանագետների դիմակները»: Նա հայտարարել է, որ Պուտինը չի սպասում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավերին: Ըստ ՌԴ նախագահի մամլո խոսնակի, առանց ուկրաինական ճգնաժամի էլ Արևմուտքը պատճառներ կգտներ, որ բարդացնի և փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Համոզված եմ, որ Արևմուտքը մեզնից երբեք պոկ չի գա: Եվ խնդիրը այստեղ ոչ Ղրիմն է, ոչ էլ ՈՒկրաինան»- նշել է նա:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ