Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան ԵՄ կմտնի առանց խնդրելու և գլուխը բա՞րձր

Թուրքիան ԵՄ կմտնի առանց խնդրելու և գլուխը բա՞րձր
24.01.2015 | 19:36

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք վաղ թե ուշ մտնելու են Եվրոպական միություն: Շվեյցարիա այցի ընթացքում, հանդիպելով երկրում բնակվող թուրքերի հետ, նա հայտարարել է, թե իսլամը Եվրոպայի իրական կրոնն է և շարունակելու է այդպես մնալ: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ծրագրերին՝ Դավութօղլուն ասել է. «Մի օր Թուրքիան անպայման ԵՄ կմտնի: Սակայն կմտնի առանց խնդրելու, գլուխը բարձր, մեր կրոնով, մեր լեզվով»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ