Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բասքըն Օրան. «Գետինը պետք է մտնենք»

Բասքըն Օրան. «Գետինը պետք է մտնենք»
24.01.2015 | 19:43

Թուրքիայում հայտնի լրագրող, գրող Բասքըն Օրանը քննադատել է Դարդանելի գործողության հարյուրերորդ տարելիցն ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշումը: Օրանն իր հոդվածում խոսելով Ադրբեջանի նախագահի մասին՝ նրան անվանել է բռնակալ, իսկ Ադրբեջանին՝ «սայթաքուն քար» թուրքական արտաքին քաղաքականության համար: «Ռադիկալ»-ում լույս տեսած հոդվածում Օրանը նախ քննադատում է Թուրքիայի նախագահի ընդունելության ժամանակ 16 «թյուրքական պետությունների» զինվորների ներկայությունը՝ այս քայլի մեջ տեսնելով պատմական սխալներ: Օրանը նշում է, թե Էրդողանի «թյուրքական պատմական 16 պետությունների» շրջանի ռազմական հանդերձանքով ներկայացվածների մի մասի թյուրքական լինելու հարցում կասկածներ կան, ինչպես և կան թյուրքական պետություններ, որոնք ընդհանրապես ներկայացված չեն:
Այնուհետև հոդվածագիրը քննադատում է Էրդողանի՝ ՀՀ նախագահին ուղղված հայտնի հրավերը՝ որակելով «ամոթալի»: «Թուրքիայի համար մեծ հպարտության աղբյուր Չանաքքալեի պաշտպանությունն ամեն տարի մարտի 18-ին է նշվում: Ավստրալացիներն ու նորզելանդացիներն էլ են գալիս, իրենց զոհերին հիշում: Այս տարի մեր նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության «սայթաքուն քար» հանդիսացող Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևին իր կողքն է առնելու: Չանաքքալե է գալու: Եվ մարտի 18-ն այս տարի «տոնելու են» ապրիլի 24-ին, որն «Առաջադիմություն և միություն» կուսակցության մսագործների՝ հայերի դեմ իրականացված սարսափելի կոտորածը խորհրդանշող օրն է: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը «The Independent» թերթի իր հոդվածում այսպես է ասում. «Կոտորված 1,5 մլն հայերի ուրվականների կողքով են քայլելու»:
Գետինը պետք է մտնենք…
Անցյալ տարի «20-րդ դարի սկզբի պայմաններում կյանքին հրաժեշտ տված հայերի թոռներին ցավակցություն եմ հայտնում» ասող Էրդողանն էլ հիմա կանգնում, ասում է՝ «ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա ենք հրավիրում»: Ի՞նչ է սա: Ի՞նչ տեսակի ամոթ է: Ոմանց հասկացած լեզվով ասեմ՝ սա ի՞նչ մեղք է: Շոուին դեռ համաձայն էինք, բայց ստորացումը կարծես արդեն շատ է»,- գրում է Բասքըն Օրանը:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ