Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե ուզում ենք հաշտվել, վերջ տվեք ժխտողականությանը

Եթե ուզում ենք հաշտվել, վերջ տվեք ժխտողականությանը
24.01.2015 | 19:46

Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Ջենգիզ Չանդարն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի ճակատամարտի օր նշելու և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի սպանության հետ կապված հայերին ուղղված կոչին։ Թուրք սյունակագիրը նշել է. «Եթե Դավութօղլուն ցանկանում է, որ Դինքի մահվան տարելիցին իր հրապարակած ուղերձը անկեղծ ընկալվի, Չանաքալեն նշենք ինչպես ամեն տարի՝ մարտի 18-ին, և չփորձենք ստվերել ապրիլի 24-ը»։ Ջենգիզ Չանդարը մեջբերում է հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուղերձից տողեր և շեշտում, որ իր հայտարարությունով Դավութօղլուն շարունակում է ժխտողականությունը, նշում է 1915-ի ցավերի մասին, սակայն հայտարարվում է, որ ապրիլի 24-ին Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակ են նշելու։ «Դավութօղլուն Դինքի սպանության տարելիցի հետ կապված հայերին ուղղված կոչում խոսում է «սկիզբ» դնելու մասին։ Լավ է, սակայն իրականում լավ կլինի, որ արդեն սկսենք առերեսումը պատմության հետ։ Եվ դրա համար առաջին պայմանը, ինչպես Դավութօղլուն կոչում նշեց, «մեր ցանկությունը բարեկամությունն ու խաղաղությունն է», պետք է հրաժարվել ժխտողականությունից և արևելյան խորամանկությունից»,-ամփոփել է Radikal-ի սյունակագիրը։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ