Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալիևի այցը Գերմանիա բուռն արձագանք է գտել գերմանական մամուլում

Ալիևի այցը Գերմանիա բուռն արձագանք է գտել գերմանական մամուլում
24.01.2015 | 19:47

Գերմանական մամուլը ակտիվորեն քննարկում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Բեռլին կատարած այցը՝ անդրադառնալով նրա երկրում մարդու իրավունքների և ազատությունների անմխիթար վիճակին:
Tageszeitung օրաթերթն հրապարակել է երեկ Գերմանիայի վարչապետի նստավայրի դիմաց Ալիևի ռեժիմի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի լուսանկարը, որին, ըստ թերթի, մասնակցում էին Ադրբեջանի և Բելառուսի ակտիվիստներ և լրագրողներ: Թերթը նշում է, որ Ադրբեջանի բանտերում շինծու մեղադրանքներով առնվազն 90 քաղբանտարկյալ կա՝ մարդու իրավունքների պաշտպաններ, ընդդիմադիրներ, ընտրությունների դիտորդներ և լրագրողներ: «Ինչպես փակ դռների ներսում, այնպես էլ հրապարակայնորեն, Մերկելը պետք է Ադրբեջանի նախագահից պահանջի դադարեցնել մարդու իրավունքների դեմ հարձակումները»,- պահանջում է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Հյու Վիլյամսոնը: Tagesspiegel-ը նաև գրել է, որ քննարկված տնտեսական թեմաներից բացի, Գերմանիայի կանցլերն ադրբեջանցի հյուրին հիշեցրել է Եվրախորհրդին նրա անդամակցության և դրա հետևանքով իրավական պետականության և ժողովրդավարության պահանջների նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին: Թերթի փոխանցմամբ, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի հիշատակած ազատության սանդղակում 180 երկրներից Ադրբեջանի զբաղեցրած 160-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցին, թե ինչ է պատրաստվում Ալիևն անել այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հնչեցրած պատասխանը՝ «բոլոր ազատությունները Ադրբեջանում երաշխավորված են և ինձ սատարում է բնակչության 90 տոկոսը», Գերմանիայի կանցլերը լսել է առանց դիմախաղի: Հունվարի 20-ին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս աշխատանքային խմբի պատգամավոր, ՔԴՄ անդամ Օլավ Քատինգը, հանդիպելով Ադրբեջանի նախագահի հետ, լուսանկարվել է և հրապարակել իր Twitter-ում՝ վերնագրելով այսպես. «Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում նաև Ադրբեջանում մարդու իրավունքների թեման է արծարծվել»: Իրավաբան պատգամավորի լուսանկարը քննադատել են լրագրողները և իրավապաշտպանները: N-TV-ի լրագրող Հուբերտ Վոլմերը պատասխանում է. «Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը լավ հարց ստացավ և ծիծաղելի պատասխան տվեց»: Այնուհետև լրագրողը շարադրել է մամուլի ազատության ոտնահարումներին վերաբերող հարց ու դրան տրված «90 տոկոսն ինձ սատարում է» պատասխանն ամբողջությամբ: Իր հերթին, Amnesty International-ի գերմանացի ներկայացուցիչ Մաթիաս Վաշիկը Twitter-ում հավելել է. «Առնվազն այդ մարդու աղավաղված աշխարհահայացքի բացահայտումը»:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ