Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զմյուռնիա

Զմյուռնիա
30.01.2015 | 12:22

Փոքր Ասիոյ ծովեզերեայ քաղաքաց դշխոյն և աշխարհիս ամենահին վաճառաշահ վայրն է Զմիւռնիա, որ կառուցուած է Այտընի կուսակալութեան արեւմտեան կողմը, Եգեան ծովուն վրայ և համանուն ծովախորշին խորը, Պագոս լերան ոտքը:

Զմիւռնիոյ քարափը (որուն շինութիւնը սկսաւ 1868-ին և աւարտեցաւ 1880-ին) շինուելէ վերջ քաղաքս մեծապէս փոխուած է: Ծովեզերաց սալայատակ ափունքէն և ասոր զուգահեռական եղող կրկին փողոցներէն, ինչպէս նաեւ ուրիշ քանի մը անցուդարձի ենթակա փողոցներէն զատ, ընդհանրապէս միւս փողոցները խառնաշփոթ, նեղ ու ծուռ են: Հայոց թաղի փողոցները կանոնաւոր են: Շէնքերը ընդհանրապէս կրկնայարկ են և շատ քիչ կան երեք-չորս դստիկոն ունեցող տուներ: Զմիւռնիոյ ամենաշքեղ շէնքերը կը գտնուին Փրանկաց ըսուած փողոցին և քարափանց վրայ, ուր է նաեւ Ս. Սպարթալեանի ամբողջ մարմարաշէն ճակատով փառաւոր տունը:

Քաղաքիս հաստատուն բնակչաց թիւն 200000 կը դնեն: Մահմէտականք՝ 89000 են, յոյնք՝ 52000, հրեայք՝ 16000, հայք՝ 6000-7000, իսկ մնացեալք են հետեւեալ ազգերը՝ իտալացիք, աւստրիացիք, հունգարացիք, գալլիացիք, անգլիացիք, ամերիկացիք, հոլանտացիք, պարսիկք, ռուսք և այլն:

Հայք գլխաւորաբար երեք ժամանակամիջոցին մէջ գաղթած կը համարուին Զմիւռնիա. առաջին անգամ՝ 1380-ի միջոցները, երկրորդ անգամ՝ 1610 թուականէն վերջը, և երրորդ անգամ՝ 1800-ի վերջերը: Առաջին գաղթականները իրենց բնակութիւնը հաստատած են եղեր այժմեան Վերին փողոց ըսուած տեղը, ուր յատուկ մատուռ մþալ ունէին շուրջը գերեզմանոցով: Հավանօրէն 1500-ի վերջերը հայք թողլով իրենց նախկին մատրան վայրը և թաղը, հաստատուած են այժմեան գտնուած տեղերնին, ուր գեղեցիկ և ընդարձակ թաղ մը կազմած են, որ իրենց անուամբ Հայոց թաղ կը կոչուի: Այս թաղը 1845 թուին պատահած մեծ հրդեհին ամբողջապէս այրելէ վերջ, ներկայ կանոնաւոր ձեւին վերածուած է, որ Զմիւռնիոյ ուրիշ թաղերու բաղդատմամբ առաջին տեղին կրնայ բռնել: Ազգային ամենակարեւոր հաստատութիւնները, ինչպէս եկեղեցին, առաջնորդարանը, դպրոցները, հիւանդանոցը և այլն, կը գտնուին այս թաղին մէջ կամ մօտերը: Զանազան թաղերու մէջ եւս կան բաւական թուով հայ ընտանիքներ, հարուստ դասակարգէն մաս մþալ կը բնակի ծովեզերեայ քարափանց վրայ:

Հայք թէեւ քաղաքին ընդհանուր բնակչաց թուոյն քով փոքր թիւ մը կը կազմեն, բայց միշտ կարեւոր և նշանաւոր դիրք մը բռնած են. թէպէտ թուով բազմացած չեն, բայց միշտ ժամանակին պահանջմանց համեմատ յառաջադէմ ըլլալու, զարգանալու փոյթ ունեցած են, ազգի մը յառաջադիմութեան կարեւոր ամէն հիմնարկութիւններ ունին:

Հայերը գլխաւորաբար նշանաւոր եղած են վաճառականութեամբ, տեղւոյս հայն երկու դար առաջ հոլանտացւոց և դեռ աւելի առաջ Պարսկաստանի հետ առեւտրական յարաբերութեանց մէջ էր: Յարաբերութիւն ունի նաեւ եւրոպական զանազան քաղաքներէ զատ Հնդկաստանի, Եգիպտոսի, Դամասկոսի, Հալէպի և Ամերիկայի հետ:

Կան քսանի չափ բաւական դրամագլխոյ տէր կալուածատէրներ, իբր քսան առաջին կարգի եւրոպական ձեռագործներու վաճառականներ. բամբակի, ցորենի, թուզի, չամչի և ափիոնի վաճառականաց թիւն է 30:

Արեւելքի վաճառականական երկրորդ գլխավոր կայանն էր Իզմիր կամ Զմյուռնիա, ուր հայերն ունեին բավական նշանավոր գաղութ մը, որ իր կարգին չէր կրնար անտարբեր մնալ համաշխարհային մտավորական շարժման։

Զմյուռնիա անհիշատակ ժամանակներէ սկսյալ կարեւոր և վաճառաշահ քաղաք մը եղած է։ Հայերն ալ ամենահին ժամանակներե սկսյալ գաղթած են Զմյուռնիա և հոն կարևոր դիրք մր գրաված են։ Այս իրողության վավերական ապացույցն է 1261 մարտ 13-ին Միքայել Պալեոլողոս կայսեր և ճենովացվոց միջև կնքված դաշնագրությունը, որուն մեջ Զմյուռնիա կկոչվի «հարուստ և վաճառաշահ քաղաք՝ բանուկ նավահանգիստով»։ Հոն վաճառականության և գաղթականության մեջ հաջողակ հայերու մասին ալ հիշատակություն եղած է:

Գերեզմանաքարեր և Զմյուռնիո հայոց խոսած լեզվին մեջ պահված ինչ-ինչ երևույթներ ցույց կուտան, թե Իզմիրի հայերն ուղղակի արևելքեն գաղթած են XI կամ XII դարերուն կամ ավելի առաջ:

Այս առաջին գաղթականներուն վրա հետո ավելցած է XVII դարուն սկիզբները Շահ Աբասի արշավանքին հետևանոք արևելյան գավառներե խույս տվող ստուար հայ գաղութ մը, որ ամբողջ Փոքր Ասիո քաղաքներուն մեջ մաս-մաս կոտորակվելով եկած հասած է Իզմիր, ուրկե իրենց մեկ մասը անցած է Եվրոպա՝ Իտալիա, Ֆրանսիա և հեռավոր Հոլանդիա, և այդ տեղերուն մեջ զբաղած արևելյան կերպասներու և մանավանդ գաղթաբերքերու և մետաքսի առևտրով։

Եվրոպա հաստատված հայ վաճառականները մեծ մասամբ Իզմիրի հետ հարաբերության մեջ էին, վասն զի Սուեզի ջրանցքը բացված չըլլալով՝ բոլոր Ասիո ներքին մասերեն հավաքված ապրանքները կբերվեին Իզմիրի նավահանգիստը, ուրկե նավեր դրվելով կղրկվեին Եվրոպա, մասնավորապես Վենետիկ և Ամստերդամ։

Համաշխարհային վաճառականության մեջ Լոնդոն, երբ գրավեց Ամստերդամի տեղը, այնտեղի հայ գաղութը նսեմացավ, բայց Զմյուռնիա պահեց իր առևտրական կարևորությունը և, իբր արտածության կայան, ունեցած նշանակությունը, վասն զի ասիական ապրանքներու արտածության համար ուրիշ քաղաք մը չփայլեցավ։ Իրենց առևտրական հարաբերություններուն բերմամբ Զմյուռնիո հայերը արևմտյան լուսավորության հետ շուտով հաղորդակցության մտան և Կ. Պոլսո հետ միաժամանակ մտավորական զարգացման ձեռնարկներ եղան այս քաղաքին մեջ։

Զմյուռնիա որքան ալ իբր առևտրական կայան մը մրցակից մըն էր Կ. Պոլսո հետ, սակայն ինչ որ ալ ըլլար Իզմիրի հայ գաղութը չէր կրնար գերազանցել մայրաքաղաքին հայությանը, որ թե՛ ավելի ստվար էր, թե՛ ավելի ճոխ և ավելի միջոցներ ուներ զարգանալու և առաջադիմելու: Հետևաբար Իզմիր չէր կրնար կանխել Կ. Պոլիսը, որուն հետևորդ եղած է։

Նյութական տեսակետից, ըստ իրենց տարեկան եկամտի և ծախքի, հայերին կարելի է չորս դասի բաժանել.

Ա դասը ամենաաղքատներն են, որոնք օրվա վաստակով են գոյատևում և ձրի ապրում են ազգապատկան մի քանի խաներում,

Բ դասը տարեկան 10-15 լիրա վճարելով` բնակվում է վարձու տներում և 5-6 հազար ղուրուշի ծախս է կատարում.

Գ դասը 25-40 լիրա վճարելով բնակվում է վարձու տներում և տարեկան 20-40 հազար ղուրուշի ծախս է կատարում.

Դ դասը, որ ամենահարուստն է, 60-100 լիրա վճարելով` բնակվում է վարձու տներում և տարեկան 50-80 հազար ղուրուշի ծախս է կատարում։ Այս դասը նաև ձիեր ու կառքեր ունի, և քչերն են, որ սեփական տուն չունեն։

Հայերի մեծ մասը վաճառական է։ Ոմանք, հիմնականում Մանչեստրից ու Եվրոպայի այլ քաղաքներից, ապրանքներ են բերում և այստեղի խանութներում վաճառում. դրանցից են «Սպարտալյան եղբայրներ և ընկ.», «Էքիզյան եղբայրներ և ընկ.», «Եսայան եղբայրներ և ընկ.», «Մելքոն Հ. Մաքսուդյան», «Գույումճյան եղբայրներ և ընկ.»։ Սրանցից բացի, երևելի վաճառականներ են նաև Հակոբ և Ստեփան Եսայանները, Հակոբ Մաքսուդյանը, Գյուլբենկյանները և այլք, որոնք Փոքր Ասիայից զանազան ապրանքներ բերելով, ինչպիսիք են բամբակը, բուրդը, ներկանյութը, ափիոնը և այլն, կամ այստեղ են վաճառում, կամ Եվրոպա են առաքում։ Նշանավոր են նաև Պայլոզյան եղբայրները, որոնք Ամերիկայից մեծ քանակությամբ մետաղյա իրեր են ներմուծում։

Առհասարակ քաղաքի ամենաշքեղ շենքերը գտնվում են առափնյակում և, այսպես կոչված, Ֆրանկների փողոցում։ Առափնյակում կառուցված շենքերի թվում առաջին տեղը գրավում են Սպարտալյանի` ամբողջը մարմարաշեն ճակատով փառավոր տունը և այլ հասարակական կառույցներ։

Զմյուռնիայի հայերը հիմնականում վաճառական են, որոնք Եվրոպայի, ի մասնավորի` Մանչեստրի ու Լոնդոնի հետ ուղղակի հարաբերություններ են հաստատել և բազմաթիվ առևտրային տներ հիմնել։ Նրանց առևտրի գլխավոր ապրանքներից մեկը անգլիական մանուֆակտուրան է։ Հայերը վաճառականի իրենց ավանդական հանճարով և ունակությամբ այնպիսի ուժեղ մրցակցության մեջ են մտել անգլիական ու հունական ֆիրմաների հետ, որ վերջիններս ստիպված դադարեցրել են գործունեությունը։ Զմյուռնիայում մանուֆակտուրայի առևտուրն ամբողջովին հայոց ձեռքում է, որոնք շուկայում խանութպանների և առևտրականների մեծագույն մասն են կազմում։

Հայերն անհամեմատ ավելի հարուստ են, քան լատինախոսները և համեմատաբար ավելի հարուստ, քան հույները։ Հայոց մեջ կան ունևոր և կալվածատեր անձինք, որոնց գույքը հույների ու լատինախոսների ունեցվածքից համեմատաբար ավելին է։

Հայ հասարակությունն ունի ավելի քան 100000 ֆրանկ եկամուտ, որից 30000-ը հատկացվում է դպրոցներին։

1840-ին մեծահարուստ կալվածատեր-վաճառական մը՝ Ստեփան Պապոյան, կհիմնե տպարան մը: Ստեփան Պապոյանի տպարանը հաստատված էր Տևրիշ օղլու խանի մեջ և կվայելեր տեսակ մը օտար հովանավորություն, վասնզի Ստեփան Պապոյանի հայրը՝ Գրիգոր Պապոյան, իբր թարգման Անգլիական հյուպատոսարանի, պաշտպանյալն էր այս պետության և մեծ ազդեցություն ուներ այս պատճառով։ Ստեփան Պապոյան լոկ ազգասիրական եռանդով մըն էր, որ տպարանի մը հիմնադիրը կդառնար։

1901 թ. Իզմիրի հայ գորգավաճառներու մօտ միտք կþարծածուէ գորգագործարան բանալու: Իզմիրի մեծահարուստ Սպարթալեանը այդ գործի նախաձեռնութիւնը կը վստահի իտալացի իր փեսային՝ Ալպէրթ Ալիոթիի, որու անունով ալ կը հիմնուի 2 գործարան, Ս. Յակոբ կոչուած թաղամասին մէջ, վարձելով թաղի դպրոցը:

Գորգավաճառութիւնը Իզմիրի մէջ, ինչպէս Կ. Պոլսոյ եւ Թուրքիոյ այլ քաղաքներում հայ վաճառականների ձեռքին է: Իզմիրի հայ հարուստ վաճառականները, բաժնետիրական ընկերութիւններ կազմելով, գորգագործական գործարաններ էին բացել թէ քաղաքի, թէ Դավրայի եւ թէ շրջակա այլ քաղաքների ու աւանների մէջ:

Բուրդը շատ աժան, ձեռնաշխատանքը է՛լ աւելի աժան, կապիտալը ճուտեր է, որ հանում էր:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ