Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվ այսօր, այդ մեծ խառնակչին, այդ մեծ միզանտրոպին շարունակում են հիշել և ծառայություններ մատուցել

Եվ այսօր, այդ մեծ խառնակչին,  այդ մեծ միզանտրոպին շարունակում են հիշել և ծառայություններ մատուցել
13.02.2015 | 00:31

ՈՒշի ուշով էի կարդում ՀԺ-ի «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։ Չգիտես ինչու հոդվածագիրը լռեց: Եզրակացնել, թե սպառվեց ասելիքը, ճիշտ չի լինի, որովհետև Տեր-Պետրոսյանի կառավարման մութ ու խավար տարիներին կատարված խառնակչության թեման անսպառ է: Տարօրինակ է և այն, որ հոդվածագրի մտքերն այդպես էլ արձագանք չգտան, լայն քննարկման նյութ չդարձան։ Ամեն ինչի նկատմամբ խուլ ու անտարբեր մտավորական շրջանակներն անտեսեցին քննարկում-բանավեճի առաջարկը: Առայժմ նախկին պարտայգենոսներից միայն մեկը` Պետրոս Մակեյանը, փորձեց բարձրաձայնել կոնկրետ անձի` Էդվարդ Եգորյանի նկատմամբ խարդավանքների սիրահարի ցուցաբերած վերաբերմունքի մասին ¥ՀԺ, թիվ 17, փետրվար 4, 2015 թ.¤:
Հոդվածագիրը փաստում է. «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» վերլուծականի հեղինակը տիրապետում է ներկայացված ժամանակաշրջանի ներիշխանական կուլիսային խարդավանքներին և կարողացել է հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ոչ միայն իրադարձությունները, այլև իշխանական համակարգի` տվյալ ժամանակաշրջանի հիմնական գործող անձանց փոխհարաբերությունները»:
Ճիշտ է, Պետրոս Մակեյանը հրապարակավ, այն էլ` գրավոր, ընդգծում է «ներիշխանական կուլիսային խարդավանքները», բայց որպես տվյալ ժամանակաշրջանի ակտիվ մասնակից, Գերագույն խորհրդի պատգամավոր, չի փորձում ընդհանրացում կատարել և ասել, թե որքան ծանր են անդրադարձել խառնակչությունն ու խարդավանքները մեր պետության հետագա ճակատագրի վրա:
«Այնուամենայնիվ,- շարունակում է Մակեյանը,- ըստ իս, առանձին ժամանակահատվածներում ոչ լիարժեք են ներկայացված ներիշխանական, հատկապես ներկուսակցական (ՀՀՇ) կուլիսային և ոչ միայն կուլիսային դրվագները, հնարավոր է հեղինակը կամ չի տիրապետել կամ չի կարևորել»:
Իսկ ես կասեի, որ Սմբատյանը (հիմնական հոդվածագիրը) ոչ միայն տիրապետել է, այլև այդ իշխանական խարդավանքների, խառնակչությունների ակտիվ մասնակիցն է եղել: Նա պարզապես չի ցանկացել ներկայացնել իր դերակատարությունը, թաքցրել է, թե որքան է մեղքի իր բաժինը:
Մակեյանն իր արձագանքում նշում է, թե շրջանցված են 90-ական թվականներին ՀՀՇ-ական խարդավանքների զոհ դարձած, Գերագույն խորհրդի ՀՀՇ ֆրակցիայի ղեկավար, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդ. Եգորյանի նկատմամբ կազմակերպված մեծ խառնակչությունները:
Ես երբեք չեմ ղեկավարվել հին հայտնի ասույթով` մահացածի մասին կամ լավը, կամ ոչինչ, բայց այս պարագայում միայն կասեմ, որ հենց նա դրեց արատավոր դատավարական այն համակարգի ստեղծման հիմքը, որն ունենք այսօր, որ քրեական գործերը դատարաններում քննվում են «ողջամիտ» ժամանակաշրջանում, իսկ թե որն է այդ «ողջամիտ» հասկացությունը, միայն կալանավորներն են զգում իրենց մաշկի վրա:
Ինչևէ, քննարկման նյութ չդարձնելով Եգորյանի գործունեությունը, չեմ կարող շնորհակալություն չհայտնել Մակեյանին, որ հանրությանը, թեպետ հետին թվով, տեղեկացնում է մի կարևոր իրողության մասին` «նախագահը չէր կարևորում ազատ շուկայական հարաբերությունները, մենաշնորհների բացակայությունը, համարելով, որ Հայաստանը փոքր երկիր է, և իրենք կորոշեն, թե ով ինչ անի, այսինքն` դուրս է գալիս, որ իշխանությունն է որոշում մեկ տասնյակ մարդկանց շրջանակը, որոնք պետք է բիզնեսով զբաղվեն»:
Մի՞թե այդպես չէ և միայն այդ ոլորտների արատավոր հիմքերն է դրել նախագահ կոչվածը, իրականում քյոխվայի մտածելակերպով կառավարող Լևոն Տեր-Պետրոսյանը, և մի՞թե այսօր քյոխվայական այդ մտածելակերպով չի ապրում ներկայիս օլիգարխը, ասենք, ինչո՞ւ միայն նա:
Ցցուն մի օրինակ ևս, որը կրկին հաստատում է տարիներ շարունակ ասածս` դեռ երկար կզգանք Լևոն Տեր-Պետրոսյանի արատավոր մտքերի, գործելակերպի ծանր հետևանքները:
«1996 թ. նախագահական վիճահարույց (ես կասեի ազգի համար ճակատագրական- Ս.Հ.) ընտրություններից հետո` հոկտեմբերին, ՀՀՇ վարչության նիստում Էդ. Եգորյանը առաջարկեց լուծարել ԱԺ-ն և նշանակել արտահերթ ընտրություններ, որպեսզի հասարակության մեջ լարվածությունը թուլանա և ներքաղաքական կայունություն ապահովվի։ Քննարկումը շարունակվեց երկու օր: Առաջին օրը քննարկմանը մասնակցում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը չնայած իր տեսակետը չարտահայտեց, բայց Արա Սահակյանի միջոցով ուղղորդում էր վարչության անդամներին: Երկրորդ օրը վարչության անդամներից մեկը գինովցած քաշքշուկ սկսեց Եգորյանի հետ, իսկ առաջարկը չընդունվեց»,- գրում է Մակեյանը:
Եթե կուսակցական ընկերոջը արտահայտած մտքի համար քաշքշում են (պարզ է, որ առանց վերևինի թույլտվության ոչ մեկը չէր հանդգնի հարբել և քաշքշել, իսկ գուցե նաև վախեցնել ԱԺ ՀՀՇ ֆրակցիայի լիդերին), ապա այսօր ինչո՞ւ պետք է բավարարվեն փողոցում իր ազատ խոսքն ասողին միայն քաշքշելով: Մակեյանի արձագանքի հետագա շարադրանքից երևում է Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի ողջ մաղձը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարի ժամանակ իր ելույթով ու պահվածքով հրահանգավորեց Եգորյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումներ սկսել»: Եվ սա ասում է մեկը` Պետրոս Մակեյանը, որը ժամանակին Գերագույն խորհրդում տեսել է, թե լևոնական իր ընկերներն ինչպես են ծեծում ոչլևոնական ընկերներին ու լռել է:
Եվ այսօր, այդ մեծ խառնակչին, այդ մեծ միզանտրոպին, 2008 թվականի մարտի մեկ սարքողին Հայաստանի իշխանությունները շարունակում են հիշել և ծառայություններ մատուցել, մտահոգվել նրա անվտանգության, աշխատանքային գրասենյակի տրամադրման և ամենակարևորը` նյութական ապահովության մասին: Ինչո՞ւ: Որովհետև օրենքն ասում է, բռնված չէ, գող չէ, առավել ևս, որ նա ՀՀ առաջին հիմնադիր նախագահն է: Հետաքրքիր է, սովորական մի քաղաքացու այդքան ինտրիգներ ու հանցագործություններ կներվեի՞ն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Հարգելի ընթերցող, չեմ գրում` շարունակելի, որովհետև չգիտեմ` Սմբատյանը նորից կհիշեցնի՞ իր մասին, թե՞ ոչ, նորից գրիչ կվերցնի՞ և կշարունակի՞ բացահայտել Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա խառնակչությունները, թե՞ ոչ: Եվ պարտադիր չէ, որ այդ խառնակչությունը վերաբերի միայն նրա կառավարման չարաբաստիկ տարիներին: Համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ կառավարման տարիների կերպարի ներկայացմանը մի օր կանդրադառնա, թեկուզ դարձյալ հեռվից, լրագրող ¥իսկ գուցե գրո՞ղ¤ Սմբատյանը:

Դիտվել է՝ 2205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ